Ռիժկով Նիկոլայ Իվանի: Ծնվել է 1929թ. սեպտեմբերի 28-ին Դիլեևկա գյուղում (Արտյոմովսկի օկրուգ, Ուկրաինա): Հայտնի կուսակցական և պետական գործիչ: Ավարտել է Ուրալյան պոլիտեխնիկական ինստիտուտը: 1965-1970թթ. եղել է «Ուրալմաշ»-ի գլխավոր ինժեներ, 1970-1971թթ.` տնօրեն, 1971թ.-ից` գլխավոր տնօրեն, 1975-1979թթ.` ԽՍՀՄ ծանր և տրանսպորտային մեքենաշինության նախարարի 1-ին տեղակալ, 1979-1982թթ.` ԽՍՀՄ Պետպլանի նախագահի 1-ին տեղակալ, 1982-1985թթ.` ԽՄԿԿ ԿԿ քարտուղար, 1985-1990թթ.` ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի նախագահ: 1998թ.-ից ղեկավարում է Կոորդինացիոն խորհուրդը, որը օժանդակում է հայրենական ապրանք արտադրողներին, որը միավորում է 130-ից ավել բնագավառների միություններ և ասոցիացիաներ: 1995թ. և 1999թ. ընտրվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր: 2003թ. սեպտեմբերին նշանակվել է Բելգորոդի մարզի ներկայացուցիչ ՌԴ Ֆեդերալ Ժողովի Ֆեդերացիայի խորհրդում: Պարգևատրվել է «Հայրենիքի հանդեպ ունեցած վաստակի համար» 4-րդ աստիճանի, Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով: Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: 1998թ. Սպիտակ քաղաքում կանգնեցվել է արձանը: 2008 թ. դեկտեմբերի 5-ին արժանացել է ՀՀ Ազգային Հերոսի կոչման: Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր երկրորդ, Երևան,2007 թ
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am