Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Ռեակտիվ հրետանային դիվիզիոն

 Ռեակտիվ հրետանային դիվիզիոն: Պաշտպանության բանակի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1992-ի սեպտեմբերին՝ նույն թվականի փետրվարի վերջին ձեռք բերված հրթիռահրետանային համազարկային ՄՄ-21 «Գրադ» կայանքների հիմքի վրա (հրամանատար՝ Ռ. Մելքումյան), որոնցով 1992-ի մարտին հակահարվածներ են հասցվել Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը պարբերաբար հրթիռահրետակոծող Շուշիի ու Ջանհասանի կրակակետերին։ 1993-ին դիվիզիոնը ներառվել է հրետանային զորամասի կազմի մեջ։ Բոլոր ստորաբաժանումներով (առանձին խմբեր, դիվիզիոն) և զորամասի հետ մասնակցել է Ֆիզուլիի, Միրբաշիրի, Բարդայի կրակակետերի ուղղության, Լաչինի կրակակետերի ճնշման, Գյուլափլուի, Կարմիր Շուկա-Ֆիզուլիի, Հադրութի, Մարտակերտի, Աղդամի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք), Շուշիի շրջաններում մղված ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին և ռազմաճակատի բոլոր ուղղությունների ռազմական գործողություններին։ Հրամանատարներ՝ Ս. Հարությունյան, ԱԳրիգորյան։

Մ. Հարությունյան

 

Գրականության ցանկ

 

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am