Քյուրաթաղ, Քուրաթաղ: Գյուղ ԼՂՀ Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 35 կմ հյուսիս արևելք՝ Արևասարի արևելյան ստորոտում՝ 700 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 673,5 հա։ Բնակչությունը՝ 227 (2003)։ Զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, մշակույթի տուն, բուժկետ։ Գյուղում է Ս. Աստվածածին եկեղեցին (XVII դ.)։ 1990-ին Քյուրաթաղում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Ռ. Ղարայան, է. Նավասարդյան), որի հիմքի վրա 1992-ին ստեղծվել է Հադրութի պաշտպանական շրջանի վաշտերից մեկը։ Ջոկատը կամ վաշտը մասնակցել են Հադրութի և Ֆիզուլիի շրջանների ազատագրական մարտերին։ Քյուրաթաղի ինքնապաշտպանությանը մասնակցել է նաև էջմիածնի կամավորական ջոկատը (հրամանատար՝ Մ. Գրիգորյան)։ Քյուրաթաղից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվել են Գ. Գասպարյանը և Ռ. Մարտիրոսյանը։ Զոհվել է 7 ազատամարտիկ։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am