Քըրքորյան Քըրք  Քըրքորյան Քըրք Ահարոնի: Ծնվել է 1917թ. հունիսի 6-ին  Ֆրեզնո քաղաքում (Կալիֆորնիա, ԱՄՆ): Սերում է 1890թ. Խարբերդից (Արևմտյան Հայաստան) ԱՄՆ գաղթած Գրիգորյանների ընտանիքից: Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից: Զբաղվում է հյուրանոցային շինարարությամբ, կինո և ավտոմոբիլային արտադրությամբ: Տրասինդա Կորպորացիայի նախագահն է: Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն. դոլար: Առաջին խոշոր հատկացումը` 14 մլն. դոլար, կատարել է 1993թ.` եռապատկելով «Ձմեռ 1993-1994» վառելանյութի և ջեռուցման ծրագրի համար սփյուռքահայության հավաքած 7 մլն. դոլարը: 1996թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն. դոլար: 2001թ.-ից նրա «Լինսի» հիմնադրամը 200 մլն. դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման: 2004թ. մայիսի 27-ին արժանացել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչման: Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր երկրորդ, Երևան,2007 թ                 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am