Քերթ: Գյուղ ԼՂՀ Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 27 կմ հարավ-արևմուտք՝ 850 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 1559 հա։ Բնակչությունը՝ 583 (2003)։ Զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժմանկաբարձական կետ։ Քերթում և շրջակայքում պահպանվել են Ս. Գևորգ եկեղեցին (XIX դ.), Կարմիր Ավետարան, Ղուլունց, Ռսկհան սրբավայրերը, Եղիշեի վանքը և այլն։
1988-ին Քերթում ստեղծվել է կամավորական ջոկատ, որի հիմքի վրա կազմավորվել է Քերթիի վաշտը (հրամանատար՝ Գ. Ղուլյան)։ Ջոկատը և վաշտն առանձին, իսկ 1992-ից Մաճկալաշենի, ապա Կարմիր Շուկայի գումարտակների կազմերում մասնակցել են Մարտունիի, Մարտակերտի, Աղդամի, Ֆիզուլիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գյուղից հրամանատարներ են եղել Կ. Հակոբյանը, Ս. Պետրոսյանը, Ս. Հայրապետյանը, Է. Գևորգյանը։ Քերթից զոհվել է 11 ազատամարտիկ։
Շ. Հակոբջանյան
Գրականության ցանկ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am