Քարահունջ: Գյուղ ԼՂՀ Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք՝ 750 մ բարձրության վրա: Տարածքը՝ 288 հա: Բնակչությունը՝ 187 (2003): Զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ: Քարահունջում և շրջակայքում պահպանվել են բերդ (IX դ.), Ս. Աստվածածին եկեղեցին (XIII-XVin դդ.), Քարավեճի բնակատեղին (XIII դ.), խաչքարեր:
1988-ին Քարահունջում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Ա. Աղաջանյան, Ն. Խոսրովյան և ուրիշներ): Ջոկատը առանձին կամ 1992-ի ամռանից Մաճկալաշենի, ապա՝ Կարմիր Շուկայի գումարտակների կազմերում մասնակցել է գյուղի, Ամարասի հովտի ընդհանուր պաշտպանությանը, Ֆիզուլիի, Աղդամի շրջանների ազատագրական մարտերին:
Մ. Բեգլարյան
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am