Պողոսյան Յուրի Վաղարշակի: Ծնվել է 1961թ. ապրիլի 8-ին Կոտովո քաղաքում (Վոլգոգրադի մարզ, ՌԴ): Մանկությունը և պատանեկությունն անցել է Ստեփանակերտում: Դպրոցական տարիքից տարվել է սպորտով և տեխնիկայով: Աշխատել է ավտոմեխանիկ: 1983թ. Ստեփանակերտում հիմնել է ավտոնորոգման արհեստանոց, որը հետագայում դարձավ արցախյան շարժման առաջին զինանոցներից: Նրա պատրաստած զենքերն առաջին անգամ օգտագործվեցին 1990թ. Հադրութի շրջանում, երբ ադրբեջանցի օմոնականները խորհրդային զորքերի աջակցությամբ ձգտում էին բռնի տեղահանել հայերին: 1991թ. դարձել է 4-րդ վաշտի հրամանատար: Մարտերում բազմիցս իրեն դրսևորել է որպես հմուտ հրամանատար, խիզախ մարտիկ, հետախույզ և սակրավոր: Որպես ջոկատի հրամանատար մասնակցել է Կիչանի, Սրխավենդի, Էդիլուի, Խրմանջուղի մարտերին: Իր զրահամեքենայով Խանաբադի և Ասկերանի շրջանի մարտերում ոչնչացրել է թշնամու զրահատեխնիկան: 1992թ. հունիսի 12-ին զոհվել է Ասկերան-Նախիջևանիկ ճակատագծում: Թաղված է Ստեփանակերտում: Պարգևատրվել է ԼՂՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով: 1996 թ. սեպտեմբերի 20-ին հետմահու արժանացել է ՀՀ Ազգային Հերոսի կոչման: Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով: 2002թ-ին հետմահու պարգևատրվել է Արցախի Հերոսի կոչման: Պարգևատրվել է «Ոսկե Արծիվ» շքանշանով:
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր երկրորդ, Երևան, 2007 թ
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am