Պողոսյան Արամայիս Սարգիսի: Ծնվել է 1914թ. օգոստոսին Բայանդուր գյուղում (Ախուրյանի շրջան, Շիրակի մարզ, ՀՀ): Ավարտել է մելիորատիվ տեխնիկում (Երևան): Զորակոչվել է զիված ուժեր 1939թ. Մոլոտովյան շրջանային զինկոմիսարիատի (Երևան) կողմից: Մասնակցել է Բեսարաբիայի ազատագրմանը: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: Անցկացրել է պոնտոնային կամուրջներ Դնեստրի և Դնեպրի վրա: Ակտիվորեն մասնակցել է Ստալինգրադի պաշտպանությանը: 1943թ. փետրվարին Խարկովի շրջանում մարտերի համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով: 1943թ. սեպտեմբերի 29-ին գյուղ Դերնիևկայի շրջանում Դնեպրի գետանցման ժամանակ պոնտոնային կամուրջ անցկացնելիս զոհվել է: Թաղված է Գրիգորայի գյուղի (Կոբելյանսկի շրջան, Պոլտավայի մարզ, Ուկրաինա) եղբայրական գերեզմանոցում: Դնեպրի հաջող գետանցման ու նրա արևմտյան ափին պլացդարմում ամրապնդվելու, արիության և հերոսության համար սակրավորների ջոկի (6-րդ առանձին Պոնտոնակամրջային գումարտակ, 37-րդ Բանակ, Տափաստան. ռ-ճակատ) հրամանատար ավագ սերժանտ Արամայիս Պողոսյանին ԽՍՀՄ Գերագույն նախարարի 1943թ. դեկտեմբերի 20-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով (ԽՍՀՄ ԳԽՆ վկայականը հանձնվել է մորը 1950թ. նոյեմբերի 11-ին Երևանում): Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ շքանշանով և «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալով: Նրա անունով է անվանակոչված Բայանդուրի դպրոցը և փողոց Գրիգորայ գյուղում :
Գրականության ցանկ
«Ով ով է. Հայեր.» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am