Հայաստանի ազատագրության Պֆալցյան ծրագիրը: 1699 թ. սեպտեմբերին Իսրայել Օրին և Մինաս վարդապետը ժամանեցին Դյուսելդորֆ, սակայն Հովհան Վիլհելմի հիվանդության պատճառով առժամանակ ստիպված էին երկար սպասել ընդունելության: Այդ ընթացքում Օրին մշակեց Հայաստանի ազատագրման իր առածին ծրադիրր, որր հայտնի է «Պֆալցյան ծրագիր» անունով:
Ծրագիրը կազմված էր դիվանագիտական բարձր հմտությամբ ու խորաթափանցությամբ: Այն վկայում է հեղինակի բազմակողմանի պատրաստվածության, աշխարհի քաղաքական անցուղարձերի, ռազմական գործի և արվեստի վերաբերյալ խոր ու բազմակողմանի գիտելիքների մասին; Հայ ազատագրական շարժման պատմության մեջ դա չուներ իր նախադեպը; Դա առաջին մշակված ծրագիրն էր, որ գործնական հողի վրա էր դնում ազատագրական շարժման գաղափարախոսությունը, դրան տալիս առարկայական բովանդակություն; Դրանով այն թևակոխեց ավելի գիտակցական ու կազմակերպված փուլ:
Պֆալցյան ծրագիրը բաղկացած էր 36 կետից: Ծրագրի համաձայն եվրոպական երեք երկրներ՝ Ավստրիան, Տոսկանան և Պֆալցը, Հռոմի պապի հավանությամբ ու աջակցությամբ կազմելու էին հակաթուրքական Եռյակ դաշինք: Միավորելով իրենց ռազմական ուժերը, դաշինքի երկրներն արշավանք էին սկսելու դեպի Հայաստան՝ անշուշտ նախապես ապահովելով ինչպես Լեհաստանի, այնպես էլ Ռուսաստանի համաձայնությունը: Այս համոզմունքն ուներ քաղաքական հիմք՝ նկատի ունենալով վերջին երկու երկրների շեշտված հակաթուրքական դիրքորոշումր; Ծրագրում մանրամասն հաշվարկված էին թնդանոթներն ու հրացանները, վառոդն ու ձիերը, զորքն ու զինվորները, պարենն ու անհրաժեշտ մյուս պարագաները; Ռազմական արշավանքի ամբողջ ծախսերը հոգալու էին հայերը: Դաշնակիցների 25 հազարանոց միացյալ զորաբանակը 1700 թ. մայիսին սկսելու էր իր արշավանքը: Անցնելով Բոհեմիայով, Լե-հաստանով ու Ռուսաստանով՝ այն Վոլգայի վրայով հանգրվանելու էր Աստրախանում: Նախատեսված էր, որ այստեղ դաշնակից զորքերին միանալու էր նաև երկու հազարանոց հայկական մի զորամաս, որր դաշնակիցներին ուղեկցելու էր դեպի Հայաստան: Ռուսաստանի տրամադրած ոազմանավերով րանակր փոխադրվելու էր Անդրկովկաս և ափ էր հանվելու պարսկական սահմանագլխում, որտեղից էլ պետք է սկսվեր ազատագրական արշավանքը դեպի Հայաստան: Ծրագրում կարևոր տեղ էր հատկացված հայկական ապստամբական ուժերի գործունեությանր: Այն պահին, երբ դաշնակից ուժերը մուտք կգործեին Հայաստան, անմիջապես սկսվելու էր համընդհանուր զինված ապստամբություն և 100 հազարանոց զինված հայկական բանակի վրա էր ընկնելու Հայաստանն ազատագրելու հիմնական հոգսը: Փաստորեն, օտար բանակի ներկայությունը ծառայելու էր սոսկ որպես ազդակ, իսկ Հայաստանի ազատագրումն իրականացնելու էին հայ ապստամբական ուժերր: Ենթադրվում էր, որ հակապարսկական ապստամբությունն սկսելուց անմիջապես հետո արևմտահայերի 80 հազարանոց մի զորամաս օգնության էր շտապելու իր արևելահայ եղբայրներին: Սա գործողություններին տալու էր համահայկական բովանդակություն և ընթացք: Ամբողջ Արևելյան Հայաստանի ազատագրման համար Օրին նախատեսում էր ընդամենը 20-25 օր, որը հնարավոր էր համարվում՝ հաշվի առնելով այստեղ պարսկական ռազմական ուժերի սակավությունն ու թերզինվածությունը և ուխտակից բանակների ռազմունակությունն ու տեխնիկան: Կարևոր գործոն էր նաև հայերի խանդավառությունն ու կամքը: Թերևս չափազանցություն էր միայն հայ ապստամբական ուժերի թվաքանակը, որը չէր արտահայտում իրական վիճակը: Ծրագրի համաձայն այս արշավանքին մասնակցելու էր նաև Ռուսաստանը, սակայն մեկ այլ ուղղությամբ: 30 հազարանոց ռուսական բանակը Հյուսիսային Կովկասից շարժվելու էր դեպի Վրաստան և օգնելու էր վրաց ժողովրդին՝ ազատագրվելու օտար տիրապետությունից:Օրին հմտորեն շեշտում էր երկու ժողովուրդների ազատագրական համատեղ պայքարի անհրաժեշտությունն ու նրբորեն բաժանում գլխավոր դերերը՝ Հայաստանն ազատագրվելու էր Եռյակ դաշինքի, իսկ Վրասաանը՝ Ռուսաստանի կողմից: Ազատագրված Հայաստանի բնակավայրերում պարզվելու էին Քրիստոսի խաչելությունն ու Գրիգոր Լուսավորչի դիմանկարները պատկերող Հայկական դրոշները: Անմիջապես վերականգնվելու էր Արևմտյան Հայաստանի անկախությունը, որի թագավոր էր հռչակվելու Հովհան Վիլհելմը: Հայաստանի սահմաններում ընդգրկվելու էին՝ Լոռին, Գանձակը, Գեղարքունիքը, Արցախը, Սյունիքը, Նախիջևանը, Արարատյան դաշտը, Շիրակը, մայրաքաղաք էր հռչակվելու Երևանը: Անհրաժեշտ բոլոր միջոցներով ապահովվելու էր Թուրքիայի չեզոքությունը, որը հնարավոր էր դառնում թուրք-պարսկական թշնամական հարաբերությունների պայմաններում:
Այսպիսով, Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցը մնում էր առկախ, ազատագրվելու էր միայն Արևելյան Հայաստանը: Իսկ Թուրքիայի հնարավոր միջամտության դեպքում ռազմական գործողություններ էին սկսվելու նաև նրա դեմ, թեև իրադարձությունների նման շրջադարձն այս պահին ցանկալի չէր համարվում: Օրին, անշուշտ, հաշվի էր առնում արդեն 1699 թ. Կարլովիցում Ավստրիայի և Թուրքիայի միջև սկսված հաշտության բանակցությունները, ու պայմանագիր կնքվելու դեպքում՝ Ավստրիայի հնարավոր չեզոքության իրողությունը: Ծրագրի այն մասը, որ վերաբերում էր զուտ Անդրկովկասի քաղաքական կացությանն ու ռազմական վիճակին, հայ ազատագրական շարժման ծավալման հնարավորություններին, թվում է, ավելի իրատես էր: Առանձին չափազանցություններով հանդերձ, այն իրականանայի էր. ծրադիրը կազմված էր բանիմացությամբ: Այստեղ զարմանալի խորաթափանցությամբ կանխատեսվել ու հաշվի էին առնվել ոչ միայն Պարսկաստանում տեղի ունենալիք շատ իրադարձություններ, նրա թուլացումն ու անկումը, այլև Ռուսաստանի հնարավոր տարածաշրջանային հետաքրքրությունները և այդ հետաքրքրություններում Հայաստանի տեղն ու դերը: Իրատես չէր, սակայն, ծրագրի այն մասր, որ վերաբերում էր համաեվրոպական շահախնդրություններին, որը ի դերև ելավ անմիջապես:
Ծրագիրր Հովհան Վիլհելմին ներկայացվեց 1699 թ. հոկտեմբերին: Առանձին, ոչ էական սրբագրումներից հետո մեծ իշխանն իր հավանությունը տվեց փաստաթղթին ու Օրուն առաջարկեց մեկնել Տոսկանա, Ավստրիա, Հռոմ և Ռուսաստան՝ առաջիկա արշավանքի կազմակերպման վերաբերյալ իր անունից պաշտոնական բանակցություններ վարելու: 1700 թ. հունվարին Օրին արդեն Ֆլորենցիայում էր, ուր Կոդմաս III Մեդիչին հավաստում է իր հավատարմությունը դաշինքին ու խոստանում տրամադրել համապատասխան ռազմական ուժ, ֆինանսներ և տեխնիկա: Նույն թվականի հունիսին նրան ընդունում է պապը և խոստանում հնարավոր բոլոր միջոցներով և իր հեղինակությամբ աջակցել ապագա արշավանքի իրագործմանը: Անշուշտ, իր հերթին, Օրին ես մեկ անգամ պապին հավաստիացնում է, որ հայերը պատրաստ են դավանափոխության:
1700 թ. վերջերին Իսրայել Օրին և իր ուղեկիցներն արդեն Վիեննայում էին, ուր րնդունելության արժանացան Լեոպոլդ I կայսեր կողմից:Եվրոպայի ամենաազդեցիկ և հզոր տիրակալներից մեկը շեշտված հարգանքով ընդունեց հայ բանագնացին և բավականին հանգամանորեն ծանոթացավ ներկայացված ծրագրի կետերին: Ծրագիրը կազմվել էր ուղիղ մեկ տարի աոաջ և այդ րնթացքում քաղաքական իրադրությունը Եվրոպայում խիստ փոխվել էր: Նախ՝ հաշտության պայմանագիր էր կնքվել Թուրքիայի հետ՝ ի շահ Ավստրիայի, և վերջինս իր ծրագրերից հանել էր Արևելյան հարցր, որի հետ իր նշանակությունն ու այժմեականությունը կորցրել էր նաև Հայաստանի ազատագրման հարցը: Մասնակցել նման մի վիթխարի, կասկածելի րնթացք և ելք ունեցող արշավանքի, անշուշտ, Ավստրիան իրեն թույլ տալ չէր կարող` հենց թեկուզ Թուրքիայի հետ նոր ձեռք բերված այնքան անհրաժեշտ դաշնակցությունը չկորցնելու պատճառով: Իր հերթին, Թուրքիան չէր կարող անտարբեր դիտորդի դերում հանդես գալ նման մի արշավանքի ժամանակ: Մյուս կողմից՝ քաղաքական բարդ իրավիճակ էր ստեղծվել Արևմտյան Եվրոպայում, ուր Ավստրիայի ու Ֆրանսիայի շահերը սկսել էին բախվել իսպանական գահի համար ծավալվող պայքարում: Ավստրիան, որ լիովին երես էր դարձրել Արևելքից, Հոլանդիայի և Անգլիայի հետ նախապատրաստվում էր հակահարված տալ Բուրբոնների ծավալապաշտական քաղաքականությանր: Նշելի է, որ վիեննական այս հանդիպումներն ունեցան իրատեսական արդյունք: Ինքր՝ Լեոպոլդ կայսրը, Օրուն հուշեց դիմել Ռուսաստանի ցարին և պարզել, թե չէր կամենա արդյոք ցարը ստանձնել Պարսկահայաստանի ազատագրման գործը և թե արդյո՛՛ք ցարը ի վիճակի չէր լինի անձամբ միջամտելու, քանի որ Պարսկաստանը մոտ էր ու սահմանակից ոչ թե Ավստրիային, այլ Մոսկովյան պետությանը: Կայսրը խոստացավ անձամբ բարեխոսել ցարի առջև և Օրուն լավագույն երաշխավորագրերով ներկայացնել նրան:
Ավստրիայի հրաժարվելը ապագա արշավանքից խափանեց Եռյակ դաշինքի ստեղծումը. և Օրու Պֆալցյան ծրագիրը մնաց որպես չիրականացած երազանք, հայ ազատագրական շարժման բարդ ճանապարհի հերթական մի ձախորդ շրջափուլ: Ինքը՝ Օրին, իր խոհուն և սթափ կեցվածքով, հասկացավ, որ Հայաստանի ազատագրման Պֆալցյան ծրագիրն արդեն դուրս է եկել օրակարգից և անհրաժեշտ է հարցի լուծման համար փնտրել նոր ուղիներ, գտնել նոր հանգրվան, մշակել նոր ծրագիր: Ահա թե ինչու Հայաստանի ազատագրման հեռանկարը, հայերի քաղաքական կողմնորոշումը պետք էր ուղղել, տեղափոխել արևմուտքից հյուսիս, դեպի երիտասարդ Ռուսաստան; Օրին հիանալի գիտակցում էր, որ այդ պահին ողջ Եվրոպայում միակ երկիրը, որ ծավալվելու էր դեպի Կովկաս, դեպի Պարսկաստան, դա Ռուսաստանն էր և միակը, որ ի վիճակի էր ու տրամադիր օգնել ու Հայաստանի ազատագրությանը: Դա էին հուշում ոչ միայն վիեննական դասերը, այլև քաղաքական նոր կացությունն ու ուժերի նոր դասավորությունը Ռուսաստանի ապագա արտաքին ֊քաղաքական շահախնդրություններում: Պետք էր շտապել և օգտագործել այդ շահախնդրությունները: Անշուշտ, այս կտրուկ շրջադարձը տրամաբանական վախճանն էր Հայ-արևմտաեվրոպական այն երկարատև ու ձիգ անարղյունք բանակցությունների, որ վարել էին նախորդներր դարեր ի վեր և ենց ինքը՝ Օրին, տարիներ շարունակ:
Աղբյուրը՝ Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:/Երևան 2012 թ.., էջ 209-213
Տե´ս նաև`
Ա. Սիմոնյան, Հայոց պատմություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2012 թ.
Հովհաննիսյան Պ.
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 4095
ՓաստաթղթերՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 թթ.(ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու
Դիտումներ - 2468
ՀոդվածներԱրցախյան շարժման և ԼՂՀ պատմության կեղծարարությունն ու նենգափոխումը ադրբեջանական դասագրքերում
Դիտումներ - 811
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am