Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Կիլիկյան Հայաստան (Պետական կարգը)

 Կիլիկյան Հայաստանում (Պատական կարգը): XI-XIV դարերում Կիլիկյան Հայաստանն իր հասարակական-քաղաքական և տնտեսական համակարգով զարգացած ավատապետություն էր: Հիմնականում զարգանալով Մայր Հայաստանի ավատատիրական կարգերի ավանդույթներով` Կիլիկյան Հայաստանի հասարակական և պետական կարգր կրել է նաև բյուգանդական ու արևմտաեվրոպական պետությունների (մասնավորապես խաչակիր ասպետների միջոցով) ազդեցությունը, որն արտահայտվում էր նաև կառավարման մարմինների անվանումներում (գունդստաբլ, դուկ, կապիտան, կիր, կոմս, մարաջախտ, պարոն, պռոքսիմոս, ջամբոլայ, կանցլեր, սենեսկալ և այլն): Իշխանապետության սկզբնական ժամանակաշրջանում (1080-1198) հիմնականում ազատագրվել էին Կիլիկիայի հայաբնակ տարածքները, հաղթահարվել էր երկրի մասնատվածությունը, ձևավորվել էին պետական կառավարման մարմինները: Սակայն արքունիքը, նրան առընթեր Գերագույն ատյանը, բարձրագույն վարչական մարմիններն ու գործակալությունները վերջնականապես ձևավորվեցին և օրենսդրորեն հաստատվեցին թագավորության հռչակումից հետո, հատկապես Լևոն II Մեծագործի և նրա անմիջական հաջորդների ժամանակ: 

 Հայոց թագավորը, որպես պետության գլուխ և երկրի գերագույն տեր, օժտված էր բացառիկ իրավունքներով ու առանձնաշնորհումներով: Թագավորը վարում էր արտաքին հարաբերությունները, գլխավորում բանակը, պատերազմ հայտարարում, հաշտություն և պայմանագրեր կնքում, օրենքներ հրապարակում: Նրա հրահանգ կարգադրություններով հատում էին դրամներ, հիմնում քաղաքներ ու բերդեր, մաքսեր գանձում ներմուծվող ապրանքներից, լուծում համապետական այլ կարևորագույն հարցեր: Նա րնդունում և ուղղարկում էր դեսպանություններ, իր մշտական դեսպաններն ուներ Բյուղանղիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Եդիպտոսում, Մոնղոլիայում և այլ պետություններում: Երկրի կառավարման կենտրոնի՝ արքունիքի մեջ մտնում էին Վերին (կամ Գերադույն ) ատյանը և կենտրոնական կաոավարման մարմինները՝ զործակալությունները: Վերին ատյանն օրենսդրական և խորհրդատվական մարմին էր, որի մեջ մտնում էին թագավորի վասալ իշխանները ՝ բերդատեր պարոնները: Այն գումարվում էր րստ անհրաժեշտության. մասնավորապես պատերազմի ու հաշտության հարցերը, պետական հանցաղործությունները, իշխանների միջև տարաձայնությունները քննելու համար: Պարոնների Խորհրդի նիստերը նախագահում էր թագավորը կամ նրա հանձնարարությամբ «պարոնաց պարոն» տիտղոսր կրող արքունի մեծ պաշտոնյան: Խորհրդի վճիռները հրապարակվում էին թագավորի անունից և նրա վավերացմամբ:
 Պետության կառավարումը թագավորն իրականացնում էր մի շարք գործակալությունների միջոցով, որոնցից կարևորները հանձնարարվում էին խոշոր ավատաոուներին՝ բերդատեր իշխաններին, իսկ մանր ու միջին պաշտոններր՝ «ձիավոր» կամ «հեծելավոր» կոչվող ասպետական դասի ներկայացուցիչներին: Խնամակալության գործակալությունը վարում էր պայլը, որը  համարվում էր թագավորի աոաջին խորհրդականը և գահաժառանգի դաստիարակը, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ պետության կառավարիչը: Սպարապետության զործակալը՝ գունդստաբլը, վարում էր ռազմական ուժերը և այդ գործում համարվում էր թագավորի աոաջին տեղակալը: Այղ գորձակալությունը հիմնականում վարում էր ռազմական տաղանդով օժտված արքայատան անդամներից մեկը: Մարա - ջախտության գործակալությունը վարում էր զինված ուժերի սպառազինման և պարենավորման գործերը: Թագադրության գործակալր զահակալի օծման հանդեսի ժամանակ նրա գլխին դնում էր թագը, կապում սուրն ու արքայամեծար նշանները, հսկում արքունի արարողությունները, վասալ իշխանների տեղերը՝ նվիրապետական կարգում: Ատենադպրության զործակալը՝ ջանցլերր, թագավորի անունից վարում էր արտաքին զործերն ու դիվանագիտական հարաբերությունները, նրա հետ կազմում և իր մոտ պահվող պետական կնիքով վավերացնում հրովարտակներր, շնորհագրերը, գրագրությունները: Ջանցլերին ենթակա դպիր-թարգմանները դեսպանական և դիվանագիտական այլ ծառայությունների էին ուղարկվում օտար երկրներ: Ջանցլերի գործակալությունը սովորաբար հանձնարարվում էր Սիս մայրաքաղաքի ընտրովի արքեպիսկոպոսին; Սեղանապետության գործակալությունը վարում էր սենեսկալը (սենեսջալ), որը հոգում էր արքունիքի եկամուտներն ու ծախսերը, համարվում թագավորի խորրդական: Նրա օգնականը կոչվում էր ջամբռլայ կամ սենեկապետ, որը հսկում էր պետական դրոշր, թագավորի հանդերձարանը, գանձերը, կազմակերպում պալատական հանդեսները: Ջամբռլայի օգնականը կոչվում էր բոդլեր (մատռվակ), որը կազմակերպում էր պալատական ճաշկերույթներն ու խնջույքները: Մաքսապետության գործակալը՝ պոոքսիմոսը, ղեկավարում էր պետական եկամուտները, մասնավորապես՝ մաքսային և տուրքային գործերր, ներքին և արտաքին առևտրական հարաբերությունները: Նրան էին ենթարկվում քաղաքների, նավահանզիստների, մաքսատների վերակացուները՝ կապիտանները կամ մինապանները, ինչպես նաև ներքին հարկագանձումների, շուկաների, չափ ու կշիռների հսկման հետ կապված մանր պաշտոնյաները՝ դուկերը, ձեոներեցները, մուխ- թասիրները, «հարկևոր տանուտերները»: Պետական փոստի գործակալությունը ղեկավարում էր սուրհանդակապետը՝ ավագ չավուշը: Տիկնանց տիկինը՝ թագուհին, մասնակցում էր իշխանական և արքունի խորհրղի նիստերին, քաղաքական մեծ դեր խաղում հատկապես թագավորի բացակայության կամ մահվան դեպքերում: Նրա նախաձեռնությամբ և միջոցներով հիմնվում էին վարժարաններ, հիվանդանոցներ, եկեղեցիներ, ստեղծվում գրչության և արվեստի կոթողներ: Սմբատ Սպարապետի «Դատաստանագրքում» թվարկված են արքունի պալատում զանազան ծառայություն կատարող մանր պաշտոնյաներ:
 Պետության կենտրոնական և տեղական կառավարման կարևոր մարմիններ էին դատարանները: Արքունի գերագույն ատյանը՝ Վերին կամ Մեծ դարպասը թագավորի նախագահությամբ և նրա վասալ իշխանների մասնակցությամբ քննում Էր իշխանների վեճերը, նրանց օրինախախտումներն ու հանցագործությունները, գահաժառանգի հաստատման խնդիրները, համապետական նշանակություն ունեցող այլ հարցեր: Այն գերագույն իրավունքներ ուներ մյուս բոլոր դատարանների նկատմամբ, մասնավորապես՝ գանգատի ենթակա վճիռները հաստատելու կամ բեկանելու հարցերում; Մեծ դարպասի նիստերը թագավորի հանձնարարությամբ հաճախ նախագահում էր «Մեծ պարոն» կամ «Պարոնաց պարոն» տիտղոսով իշխանը:  Պետական առաջին աստիճանի դատարանը Սսի արքեպիսկոպոսական ատյանն էր, որը կանցլերի նախագահությամբ քննում էր բարձրադաս հոգևորականների, ինչպես նաև օտարերկրացիների վեճերն ու կատարած հանցագործությունները: Օտարերկրացիների առևտրական ընկերությունները և խաչակրաց հոգևոր ասպետական միաբանությունները ունեին սեփական դատարաններ, որոնցում քննվում էին իրենց համայնքի քաղաքացիական գործերը, իսկ քրեական գործերը քննվում էին հայկական դատարաններում: Պետական առաջին աստիճանի դատարան էր նաև պայլի ատյանը, որը Սսում գլխավորում էր արքունի պայլր, թագավորական քաղաքներում՝ գունդստաբլ դուկը, Այաս նավահանգստում՝ կապիտանը: Նրանք տեղերում քննում էին հայ և օտարերկրացի առևտրականների վեճերն ու թույլ տված խախտումները: Բուրջես կոչվող դատարանները քննում էին բուրգերության՝ քաղաքային բնակիչների վեճերն ու քրեական գործերը: Իշխանական տիրույթներում գործող ատյանները քննում էին իշխանության ներսում կատարված քրեական և քաղաքացիական գործերը: Եկեղեցական բարձրագույն ատյանը` կաթողիկոսի գլխավորած սինոդը, դատում էր բարձրադաս զանցառու հոգևորականներին, իսկ թեմական (եպիսկոպոսական) և վանական ատյաններր՝ տեղերի ստորադաս հոգևորականներին, հարկազանցներին, աղանդավորներին, կրոնի դեմ մեղանչողներին: Դատարանական ատյանների ատենադպիրները կոչվում էին «դիվանբաշիք», երդվյալ աւոենակալները՝ «դիվնցիք», դատախազը՝ «հոգցող»: Կիլիկյան Հայաստանում դատավարություններն րնթացել են անվճար, իսկ ծառայողները ռոճիկ են ստացել դատական տուգանքներից գանձված գումարից (դրա 0.2 մասը):
 Արտաքին թշնամիներից երկիրը պաշտպանելու համար ստեղծված էր մշտական, կանոնավոր և մարտունակ զորաբանակ, ռազմական նավատորմիղ, զենքի էր կոչված 40-50 հազար մարտիկ: Շարունակ կատարելագործվում էր ռազմական տեխնիկան, նորոգվում և կառուցվում էին բազմաթիվ բերդեր: Իշխանական զորամասերը՝ իշխանների հրամանատարությամբ, արքունի բանակին էին միանում թագավորի կամ սպարապետի հրամանով' պատերազմների, զորախաղերի կամ զորահանդեսների ժամանակ: Խաղաղ տարիներին արքունի մշտական բանա֊կը տեղակայվում էր քաղաքներում, բերդերում, կապաններում, կատարում սահմանապահային ծառայություն: Հեծելազորը համալրում էին ազնվականները, հետևակը ՝ քաղաքի ռամիկները և գյուղի շինականները: Ծառայության համար զինվորները ստանում էին ռոճիկ (հեծյալը 12, հետևակայինր՝ 3 ոսկեդրամ), իսկ ձիավոր ազնվականները՝ նաև կալվածներ և ռազմական ավարի որոշ մասը: Զորաբանակը ստորաբաժանվում էր րստ զինվածության և ռազմական մասնագիտացման: Սպասարկող անձնակազմի մեշ մտնում էին զինվորական բժիշկները, գումակավորներր, մատակարարները: Ազատագունդ հեծյալները զինված և զրահավորված էին խաչակիր ասպետների նման, հագնում էին կապույտ համազգեստ՝ ոսկեգույն խաչի ու առյուծի նշանով: Ծանրազեն հեծելազորի մարտիկները և ձիերը ծածկվում էին մետաղյա զրահով: Բանակում մտցված էր ռազմական ուսուցում ու դաստիարակություն, զինվորական կանոնադրությամբ սահմանված էին ծառայության ժամկետները, հրամանատարության կազմը, զորամիավորումների տեսակները, մարտիկների պարտականություններն ու իրավունքներր, օրինախախտումների համար պատիժները, զինվորական աստիճաններն ու կոչումնեըը:
 Կիլիկիայի Հայկական թագավորության անկումով և մահմեդական վայրագ նվաճողների տիրապետության հաստատման պատճառով արագորեն քայքայվեցին Հայոց պետականության գրեթե բոլոր կառույցները: Այնուհետև հայ ժողովրդի դարավոր ոգորումները նպատակամղվեցին Հայաստան` հայրենիքի ազատագրմանը և բուն հայրենիքում պետականության վերականգնմանը:
 
Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 126-130

 

 

 

 

 
Տե´ս նաև`

Ա. Սիմոնյան, Հայոց պատմություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2012 թ.

Ա. Հովհաննիսյան, Կիլիկյայի հյկական թագավորության և Եգիպտոսի սուլթանության հարաբերությունները, ԵՊՀ հրատ., Երևան, 2008 թ.

       
 
Կատվալյան Մ.
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am