Օրենք ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի մասին: Ընդունվել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի կողմից 1990-ի ապրիլի 3-ին։ Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված էր. «Իր կազմում ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր ու ինքնավար օկրուգներ ունեցող միութենական հանրապետություններում հանրաքվե անցկացվում է յուրաքանչյուր ինքնավարությունում առանձնաբար։ Ինքնավար հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն ինքնուրույնաբար վճռելու միության մեջ կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև կարգավորելու սեփական պետական իրավական կարգավիճակի խնդիրը»։ Միութենական հանրապետությունում, որի տարածքում կան տվյալ տեղանքում բնակչության մեծամասնությունը կազմող հավաք բնակվող ազգախմբեր, հանրաքվեի արդյունքներն ամփոփելիս այդ տեղանքներում քվեարկության արդյունքները հաշվարկվում են առանձնաբար։ 1991-ի սեպտեմբեր-դեկտեմբերին ԼՂՀ անկախության հռչակման ընթացքում ընդունված ակտերը չեն հակասել սույն օրենքին։
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am