Օհանյան Սերգեյ Օհանյան Սերգեյ Մամբրեի: Ծնվել է 1921թ. փետրվարի 23-ին Թբիլիսում: 1939թ. զորակոչվել է ԶՈւ: 1941թ. ավարտել է Թբիլիսի հրետանային ուսումնարան: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941թ. հուլիսից: Մասնակցել է Դնեպրի վրայի մարտերին Խերսոն քաղաքի շրջանում, Մելիտոպոլի, Մարիուպոլի և Դոնի Ռոստովի պաշտպանությանը: 1941թ. նոյեմբերի 17-18-ին Մյասնիկովյան շրջանի գ. Բոլշիե Սալիի մոտ իր հրետանային գումարտակով ետ է մղել հակառակորդի տանկերի ու հետևակի 3 հակագրոհ, 2 օրվա մարտերում ոչնչացրել 22 տանկ: Հրետանային գումարտակի բոլոր մարտիկները հրամանատարի գլխավորությամբ զոհվեցին, բայց կանգնեցին հակառակորդի առաջխաղացումը: Թաղված է Բերբեր-Օբա կուրգանի եղբայրական գերեզմանատանը: Հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարելու, արիության և հերոսության համար հրետանային գումարտակի (606-րդ Հրաձգային գունդ, 317-րդ Հրաձգային դիվիզիա, 56-րդ Բանակ, Հվ. ռազմաճակատ) հրամանատար լեյտենանտ Սերգեյ Օհանյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1943թ. փետրվարի 22-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: ԽՍՀՄ ՊՆ հրամանով (№ 84, 12.04.66) Օգանով անունը գրանցվել է Թբիլիսիի Բաքվի 26 կոմիսարների անվան  Բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանի 1-ին մարտկոցի ցուցակում: Սխրագործության վայրում տեղադրվել է հուշարձան: Նրա անունով փողոցներ են անվանակոչված ք. Դոնի Ռոստովում և գ. Բոլշիե Սալիում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր Բ, Երևան 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am