Օհանջանյան Համազասպ: (Կուսակցական անունը՝ Մհեր Մհերյան Հովհաննեսի): Ծնվել է 1874 թվականի փետրվարի 10-ին Ախալքալաքում: Մահացել է 1947թ. Կահիրեում: Եղել է պետական-քաղաքական գործիչ:ՀՀԴ կուսակցությանյան անդամ: Ավարտել է Թիֆլիսի ռուսական գիմնազիան, սովորել ՄՊՀ բժշկական ֆակուլտետում (հեռացվել է ուսանողական շարժումներին մասնակցելու համար), ավարտել է Լոզանի բժշկական ինստիտուտը (1899): 1902-ից, որպես բժիշկ, աշխատել է Թիֆլիսում, Բաքվում: 1905-ի ռուսական հեղափոխության ժամանակ պաշտպանել է ՀՀԴ գործունեության «կովկասյան նախագիծը», որը նախատեսում էր հեղափոխական գործունեություն նաև ցարական կառավարության դեմ: 1908-ին ցարական իշխանությունները ձերբակալել են Օհանջանյանին, աքսորել Սիբիր (1913-1915, Իրկուտսկի մարզ): Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ ներումով վերադարձել է Թիֆլիս, որպես բժիշկ գործել Կովկասյակ ռազմաճակատում:
![](http://www.historyofarmenia-am.armin.am//cms/image.php?image=http://www.historyofarmenia-am.armin.am/images/menus/1439/HH_qax_patm_pastatuxt.jpg&width=50)
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am