Օգանեզով Գրիշա Հովսեփի: Ծնվել է 1943 թվականի օգոստոսի 5-ին, Կիրովաբադում (այժմ՝ Գանձա): Եղել է Կիրովաբադի ինքնապաշտպանության ղեկավարներից։ Փախստականների «Ահազանգ» հասարակական կազմակերպության տնօրեն (1990)։ 1961-1964-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Կիրովաբադի պոլիտեխնիկումը (1972)։ 1960-1988-ին աշխատել է Կիրովաբադի սարքաշինական գործարանում։ 1988-ի նոյեմբերի 22-ին Գանձակի հովվապետ Ս. Տեր-Սահակյանի, Խ. Սարգսյանի, Վ. Բայտալովի և ուրիշների հետ ստեղծել է «Գանձակ» ինքնապաշտպանության կոմիտեն։ Կազմակերպել է հանրահավաքներ, ստեղծել պահակետեր, հարակից շրջաններից քաղաքում ապաստանած բռնագաղթածներին ապահովել սննդով, բանակցություններ վարել քաղաքի քաղաքացիական իշխանությունների և խորհրդային զինվորական ղեկավարների հետ։ «Գանձակ» կոմիտեի անդամների հետ կազմակերպել է բնակչության տարհանումը Հայաստան։

 

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am