Ներքին Հոռաթաղ: Գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 4 կմ հարավ- արևմուտք՝ 500 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 2234 հա։ Բնակչությունը՝ 777 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ։ Գյուղում կա եկեղեցի (XIX դ.)։
1989-ին գյուղում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ռ. Հայրապետյան), որը 1989-1994-ին մասնակցել է Շահումյանի (Բուզլուխ, Մանաշիդ, էրքեջ, Կարաչինար, Շահումյան), Մարտակերտի (գրեթե բոլոր գյուղերի) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992-ի հուլիսի 4-ին գյուղն ավերվել ու թալանվել է, բնակիչները տեղահանվել են։ 1993-ի հունիսին ազատագրվել է և վերաբնակեցվել։ Ներքին Հոռաթաղից զոհվել է 19 ազատամարտիկ։
Ա. Մկրտումյան
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am