Մյուրիշեն: Գյուղ ԼՂՀ Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 39 կմ հյուսիս-արեմուտք՝ 950 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 1051 հա։ Բնակչությունը՝ 200 (2003)։ Զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, բուժկետ։ Գյուղում պահպանվում է Ս. Աստվածածին եկեղեցին XVIII–XIX դդ.), շրջակայքում՝ մահարձաններ (XII-XV դդ.)։
1988-ին գյուղում ստեղծվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ա. Զաքարյան, հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով)։ Ջոկատը կամ Մյուրիշենի առանձին ազատամարտիկներ ՊԲ տարբեր ստորաբաժանումների կազմում 1990-1994-ին մասնակցել են Մյուրիշենի ինքնապաշտպանական և Աղդամի, Քելբաջարի, Ֆիզուլիի և այլ շրջանների ազատագրական մարտերին։ Մյուրիշենից զոհվել է 5 ազատամարտիկ։
Լ. Մեժլումյան
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am