Աելքսանդր ՄյասնիկյանՄյասնիկյան (Մյասնիկով) Ալեքսանդր Ֆեոդորի (Աստվածատուրի), Ալեքսանդր Մարտունի, Ալյոշա, Բոլշեվիկ, Կոմունիստ (ծնվել է 28.1(02)1886, Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում) - 22.3.1925, Թիֆլիս), կուսակցության պետական և ռազմական գործիչ, գրականագետ։ ՌԱԴԲԿ անդամ 1906-ից։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1904-06), ավարտել է ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետը (1911)։ 1905-06-ին մասնակցել է ուսանողական շարժումներին, որպես «անբարեհույս» տարր արտաքսվել է Մոսկվայից։ 1907–14-ին աշխատել է Բաքվում, ապա՝ Մոսկվայում։ Առաջին աշխարհամարտին (1914-18) զորակոչվել է բանակ, շարունակել է հեղափոխական աշխատանքը Արևմտյան ռազմաճակատում։ 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում։ Ընտրվել է Բելոռուսիայի ԿԿ կենտկոմի Կենտրոնական բյուրոյի, ապա՝ ԲԽՍՀ ԿԳԿ նախագահ, ՌԿ(բ)Կ Մոսկվայի քաղաքային և մարզային կոմիտեների քարտուղար։ 1921-ի հունվարին նշանակվել է ՀԽՍՀ ԺԿԽ նախագահ և ռազմական գործերի ժողկոմ։ ԱԽՖԱՀ կազմավորումից (1922-ի մարտ) հետո Ֆեդերացիայի գործկոմի նախագահներից էր, ապա՝ ՌԿ(բ)Կ Անդրերկրկոմի առաջին քարտուղարը։ Մյասնիկյանը մասնակցել է 1921-ի հուլիսի 4-5-ին կայացած ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի նիստին և դեմ քվեարկել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ԽԱՀ կազմի մեջ մտնելու մասին որոշմանը։

Հայաստանում կարճ ժամանակ աշխատելու ընթացքում Մյասնիկյանը եռանդուն գործունեություն է ծավալել ժողովրդական տնտեսության վերականգնման, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, երկրի ներսում կայունություն հաստատելու ուղղությամբ։ Ձգտելով նոր իշխանության շուրջը համախմբել հայ մտավորականներին՝ շատերին հրավիրել է Հայաստան։ Մյասնիկյանը Խորհրդային Հայաստանի գործիչներից առաջինն է, որ անդրադարձել է Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերություններին, հատուկ ուսումնասիրություն է նվիրել Սփյուռքում հայ կուսակցությունների խնդիրներինԿուսակցությունները գաղութահայության մեջ», 1924)։

Մյասնիկյանը խմբագրել է շուրջ 10 անուն պարբերականներ, գրել հեղինակային շարժումների պատմության և հայ գրականության հարցերին նվիրված աշխատություններ։ 1913-14-ին «Մշակ» թերթում անդրադարձել է Հայկական հարցին, ցույց է տվել, որ մեծ տերություններն այդ հարցի շահարկումով հետամտել են իրենց քաղաքական շահերը և չեն հետաքրքրվել արևմտահայության ճակատագրով։

Զոհվել է Թիֆլիսի օդանավակայանում՝ ինքնաթիռի վթարից։

Մյասնիկյանի անունով են կոչվել քաղաքներ ՀՀ-ում և ԼՂՀ-ում (2-ն էլ՝ Մարտունի), հրապարակներ, փողոցներ, դպրոցներ ևն։ Երևանի Մյասնիկյանի անունը կրող հրապարակում տեղադրված է նրա արձանը (քանդ՝ Ա. Շիրազ, ճարտ.՝ Ջ. Թորոսյւսն)։

 

Գրականություն

  • Մնացականյան Ա.Ն., Ալեքսանդր Մյասնիկյան, Ե.. 1955։
  • Ամիրյան Ս.Ս., Ալեքսանդր Սյասնիկյան, Ե., 1986
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am