Մնացականով (Մնացականյան) Ալեքսանդր Սիդորի: Ծնվել է 1921թ. փետրվարի 23-ին Վլադիկավկազ քաղաքում (Հս. Օսեթիա, ՌԴ): Ավարտել է Թբիլիսի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտի 3 կուրսը: Զորակոչվել է Զինված ուժեր 1941թ. օգոստոսի 1-ին Օրջոնիկիձեի Շանային զինկոմիսարիատի կողմից: 1942թ. սեպտեմբերին ավարտել է Կամիշինի տանկային ուսումնարանը և Ստալինգրադի շրջանում ծառայել տանկային դասակի հրամանատար: Մասնակցել է հակառակորդի 6-րդ բանակի ջախջախմանն ու գերևվարմանը: 1943թ. հունվարի 18-ին Կամենսկի քաղաքի համար մարտերում Շարպաևկա գյուղի շրջանում դուրս գալով այրվող տանկից` ձեռնամարտում ոչնչացրել է հակառակորդի հրանոթի հաշվարկը: Վիրավորվել է, դեմքի այրումից կուրացել և միայն 3 ամիս հետո վերականգնել տեսողությունը: 1943թ. մայիսին ուղարկվել է ք. Նիժնի Տագիլ պահեստային գունդ նոր տանկեր ընդունելու և ռազմաճակատ հասցնելու համար: 1943թ. ամռանը նոր Տ-34 տանկով ժամանել է , նշանակվել «ԿՎ» ծանր տանկի հրամանատար, ապա` Տ-34 տանկի վաշտի հրամանատար: 1944թ. հունվարի 15-ից առաջատար հարվածային տանկային ջոկատի հրամանատար: 1944թ. հունվարի 17-25-ին Կրասնոյե Սելո, Կիպեն, Վոյսկովիցի քաղաքների (Լենինգրադի մարզ) շրջանում գլխավորելով առաջատար խումբը` ոչնչացրել է հակառակորդի 10 ավտոմեքենա, 10 թնդանոթ, 8 ծանրաքարշ, 2.200 զինվոր ու սպա և առաջինը միավորվել 2-րդ հարվածային Բանակի զորամասերի հետ, արժանի ներդրում ունեցել Լենինգրադի շրջափակման ճեղքման գործում: Մարտերում կոնտուզիա է ստացել: Հակառակորդի հենակետերի ոչնչացման, Իոնորայի գետանցման, հակառակորդին կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի վնասի հասցման, արիության և հերոսության համար տանկային վաշտի (84-րդ Տանկային գումարտակ, 220-րդ առանձին Տանկային բրիգադ, 42-րդ Բանակ, Լենինգրադյան ռազմաճակատ) հրամանատար լեյտենանտ Ա. Ս. Մնացականովին ԽՍՀՄ Գորագույն Խորհրդի Նախարարի 1945թ. մարտի 24-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: 1947թ. ավարտել է Ի. Ստալինի անվան զրահատանկային և մեքենայացված զորքերի Ռազմական ակադեմիան: Ծառայել է Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասի զինվորական օկրուգներում: 1955թ. ավարտել է Ռազմա-դիվանագիտական ակադեմիան: Ծառայել է ռազմական կցորդի օգնական Սիրիայում, Լիբանանում, ռազմական կցորդ` Լաոսում, Մարոկոյում, Սիրիայում: 1977-1982թթ. եղել է Ռազմա-դիվանագիտական ակադեմիայի 2-րդ ֆակուլտետի պետ, 1982-1986թթ.` 35576 զ/մ-ի ֆակուլտետի պետ: 1968 թ. Եղել Գեներալ-մայոր, 1985 թ. ԽՍՀՄ Նախարարների խորհուրդ որոշմամբ ստացել գեներալ-լեյտենանտի կոչում: Զորացրվել է 1986թ.-ին: Ապրել է Մոսկվայում: Մահացել է 2004թ. հուլիսի 24-ին: Թաղված է Տրոյեկուրովյան գերեզմանատանը: Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, «ԽՍՀՄ ԶՈւ-ում Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի» շքանշաններով, «Մարտական վաստակի համար», «Արիության համար», «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալներով: Կրասնոյե Սելո քաղաքի (Լենինգրադի մարզ) Զրահատանկային փողոցում տեղադրված է Մնացանակովին նվիրված հուշատախտակ: 1985 թ. եղել Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթների մասնակից:
Գրականության ցանկ
«Ով ով է .Հայեր» Կենսագրական հանրագիտարան,Հատոր Բ., Երևան 2005 թ.:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am