Մկրտումյան Սամսոն Մովսեսի: Ծնվել է 1911թ. օգոստոսի 26-ին Բռնակոթ գյուղում (Սիսիանի շրջան, Սյունիքի մարզ, ՀՀ): Զորակոչվել է Զինված ուժեր 1933թ. օգոստոսին: 1936թ. ավարտել է օդաչուների ավիացիոն դպրոց (Բորիսոգլեբսկ): Մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին: Հայրենական Մեծ Պատերազմին մասնակցել է 1941 հունիսի 22-ից: Մարտնչել է 138-րդ արագընթաց կործանիչ ավիագնդում, ռմբակոծել հակառակորդի հարձակվող շարասյունները (ապա` Իլ-2 ինքնաթիռներով արդեն 805-րդ ԳԱԳ վերանվանվածի կազմում): 1942թ. հոկտեմբերին մարտնչել է Հյուսիսային Կովկասում, խփել ինքնաթիռ, ապա ծանր վիրավորվել: 1941թ. հունիսի 22-ից մինչև հուլիսի 9-ը «ՍԲ», ապա 1942թ. հունիսի 24-ից մինչև նոյեմբերի 1-ը Իլ-2 ինքնաթիռներով կատարել է 27 մարտական թռիչք, ոչնչացրել 10 տանկ, ռադիոկայան, վառելանյութի պահեստ, 2 զենիթա-գնդացրային կետ, 29 ավտոմեքենա, մինչև 120 զինվոր ու սպա, 4 կործանիչ: 1942թ. հոկտեմբերի 14-ին ոչնչացրել է վառելանյութի մեծ պահեստ, մինչև 17 ավտոմեքենա, մինչև 7 բենզինալցնող մեքենա և 70 զինվոր ու սպա: 1942թ. նոյեմբերի 1-ին Գոմելի շրջանում (Բելառուս) մարտական առաջադրանքի կատարումից չի վերադարձել: Հակառակորդին կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի վնասի պատճառման, արիության և հերոսության համար ավիաէսկադրիլիայի (805-րդ Գրոհային ավիագունդ, 230-րդ Գրոհային ավիադիվիզիա, 4-րդ Օդային բանակ, Անդրկովկասի ռազմաճակատ) հրամանատարի քաղաքական գծով տեղակալ կապիտան Ս. Մ. Մկրտումյանին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախարարի 1942թ. դեկտեմբերի 13-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում:  Պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: 1943թ. նոյեմբերի 1-ին Գոմելի շրջանում (Բելառուս) մարտական առաջադրանքը կատարելիս չի վերադարձել: Պարգևատվել է Կարմիր դրոշի շքանշանով (1942):

 

Գրականության ցանկ

«Ով ով է .Հայեր» Կենսագրական հանրագիտարան,Հատոր Բ., Երևան 2005 թ.:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am