Մելիքյան Խաչատուր ԲեգլարիՄելիքյան Խաչատուր Բեգլարի: Ծնվել է 1911թ. գ. Զագլիկ (այժմ Հյուսիսային Արցախ): 1931թ. տեղափողվել է ք. Գրոզնի (Չեչնիա, ՌԴ): 1933թ. ավարտել է Ռոստովի մանկավարժական տեխնիկումը: 1935թ. զորակոչվել է Զինված ուժեր: Ավարտել է գնդային դպրոց և ծառայել հրաձգային դասակի հրամանատար: 1937թ. զորացրվել է և ապրել Գանձակում: 1939թ. կրկին զորակոչվել է ԶՈւ: 1940թ. նշանակվել է 227-րդ վաշտի հրաձգային դիվիզիայի հրամանատար: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: 1941թ. դեկտեմբերի 7-8-ի գիշերը իր գումարտակով Մելիքյանը հանկարծակի հարձակմամբ ազատագրել է Պրոխորովկան և ոչնչացրել 150 զինվոր: Դուսինոյե գյուղում գրավել է թնդանոթ, 5 գնդացիր, ականանետ: 1942թ. հունվարին ակտիվորեն մասնակցել է Կուրսկի մարզի ազատագրմանը: Հակառակորդի թիկունքում գումարտակը 2 օրում մարտերով անցել է ավելի քան 40 կմ, ոչնչացրել հակառակորդի կայազորներ  Վեսյոլի, Պերեսիպ, Օրլովկա, Զորինսկիե Դվորի գյուղերում (միայն գ. Պերեսիպում` 92 զինվոր և սպա, 2 ականանետ, գրավել 2 հաստոցային գնդացիր, 14 հրաձիգ, վերցրել բազմաթիվ գերիներ այդ թվում` 2 սպա): 1942թ. հունվարի 4-ին գիշերային հարվածով Զորինսկիե Դվորիում ոչնչացրել է հակառակորդի կայազորը, 15 ավտոմեքենա ռազմամթերքով, 10 հաստոցային գնդացիր և շատ այլ զինգույք: 2 օրում գրավել է 21 ավտոմեքենա ռազմամթերքով, 2 ծանր հրետանային մարտկոց, 8 գնդացիր: 1942թ. հունվարի 5-ին գումարտակն առաջինն է դուրս եկել ք. Օբոյանի (Կուրսկի մարզ, ՌԴ) մատույցներ: Զոհվել է Օբոյանի ազատագրման մարտերում 1942թ. հունվարի 8-ին: Թաղված է քաղաք Օբոյանում: Գումարտակի մարտական գործողությունների հմուտ ղեկավարման, ք. Օբոյանի ազատագրման, հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի վնաս հասցնելու, արիության և հերոսության համար հրաձգային գումարտակի (777-րդ Հրաձգային գունդ, 227-րդ Հրաձգային դիվիզիա, 21-րդ Բանակ, Հվ.-Արմ. ռազմաճակատ) հրամանատար լեյտենանտ Խաչատուր Մելիքյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1942թ. նոյեմբերի 5-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով (ԽՍՀՄ ԳԽՆ վկայականը 28.10.45 ուղարկվել է որդուն): Պարգևատրվել է Կարմիր դրոշի (Հր. Հվ.-Արմ. ռազմաճակատ, № 40, 17.01.42) շքանշանով: Ընտանիքը ապրել է գ. Գոտուլում (Հս. Արցախ):

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր» կենսագրակայն հանրագիտարան, հատոր Բ, Երևան 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am