Մինսկի համաժողով (ՄՀ): Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններ վարելու նպատակով ԵԱՀԽ (1994-ից՝ ԵԱՀԿ) կողմից ծրագրված համաժողով, որը պիտի հրավիրվեր Մինսկում, 1992-ի հունիսի 21-ին։ Համաժողով հրավիրելու որոշումը կայացվել է ԵԱՀԽ ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի 1992-ի մարտի 14-ի նիստում, հաստատվել մասնակից պետությունների ցանկը՝ ԱՀ, ՀՀ, ԱՄՆ, Բելառուս, Բուլղարիա, Գերմանիա, Իտալիա, Թուրքիա, Շվեդիա, Չեխոսլովակիա, Ռուսաստան, Ֆրանսիա։ Մինսկի համաժողովին կարող էին մասնակցել «ԼՂ ընտրված և այլ ներկայացուցիչներ»՝ համաժողովի նախագահի որոշմամբ։ Մինսկի համաժողովի առաջին նախագահ է նշանակվել Իտալիայի ներկայացուցիչ Մարիո Ռաֆայելին, 1993-ին՝ Շվեդիայի ներկայացուցիչ Յա. Էլիասոնը։ Հանգամանքների բերումով համաժողովը չի կայացել, բայց հանդիպումներն այդ նպատակով շարունակվել են, որոնց արդյունքում ձևավորվել է Մինսկի խումբը։

 

Գրականություն

Աբրահամյան Հ., Հարությունյան Հ., Արցախի համար զոհված վարանդացիները, Ե., 2003։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am