Միկոյան Ստեփան Անաստասի: Ծնվել է 1922թ. հուլիսի 12-ին ք. Թբիլիսի: Զորակոչվել է Զինված ուժեր 1940թ.: 1941թ. ավարտել է ռազմական ավիացիոն դպրոց (Կաչինսկ): Հայրենական Մեծ Պատերազմին մասնակցել է 1941թ. դեկտեմբերից: Մարտնչել է Մոսկվան պաշտպանող 11-րդ Կործանիչ ավիացիոն գնդի, ապա Ստալինգրադում և հյուսիս-արևմտյան ռազմաճակատում 32-րդ գվարդիայի Ավիացիոն գնդի, ապա Մոսկվայի հակաօդային պաշտպանության 12-րդ գվարդիայի Ավիացիոն գնդի կազմում: 1951թ. ավարտել է Ռազմաօդային ինժեներական ակադեմիան և անցել փորձարկողական աշխատանքի: 1951թ.-ից Ռազմաօդային ուժերի Վ. Չկալովի անվան ԳՀԻ-ի փորձարկող օդաչու, 1959թ.-ից` փորձարկման վարչության պետ, 1965թ.-ից` պետի 1-ին տեղակալ: Նոր ավիացիոն տեխնիկական յուրացման և ցուցաբերած արիության համար (ՄԻԳ-25-ի պետական փորձարկման համար) ԽՍՀՄ ՌՕՈՒ Վ. Չկալովի անվան ԳՀԻ-ի փորձարկող օդաչու Ս. Ա. Միկոյանին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախարարի 1975թ. ապրիլի 3-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Մինչև 1978թ. թռել է ընդհանուր առմամբ 102 տիպի և մոդիֆիկացիայի թռչող սարքերով, այդ թվում` ՄԻԳ-23, ՄԻԳ-25, ՄԻԳ-27, ՍՈՒ-15, ՍՈՒ-24: 1978թ.-ից` «Մոլնիա» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն-գլխավոր կոնստրուկտորի թռիչքային փորձարկումների գծով տեղակալ: Մասնակցել է հանրահայտ «Բուրան» տիեզերանավի ստեղծմանը և փորձարկմանը, ղեկավարել է «Բոր-4» ուղեծրային թռչող մոդելի աշխատանքները: Ապրում է Մոսկվայում: Ավիացիայի գեներալ-լեյտենանտ (1980): Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, 20 մեդալներով: ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու (1964), փորձարկող օդաչուների ընկերության (ԱՄՆ, Կալիֆորնիա) պատվավոր անդամ (1987):

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր» կենսագրակայն հանրագիտարան, հատոր Բ, Երևան 2007

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am