Միացում արցախյան ժողովրդական շարժում: Հասարակական կազմակերպություն, գրանցել է ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների Ստեփանակերտի քաղաքային խորհրդի գործկոմը՝ 1989-ի հուլիսի 28-ին։ Միացումի Ստեփանակերտի քաղխորհրդի կազմը բաղկացած էր 11 անդամից. նախագահ՝ Ռ. Քոչարյան, անդամներ՝ Ռ. Աղաջանյան, Գ. Աֆանասյան, Հ. Գրիգորյան, Ա. Դանիելյան, Է. Հայրապետյան, Է. Ղուկասյան, Լ. Միրզոյան, Գ. Պետրոսյան, Գ.Ա. Պետրոսյան, Ս. Սարգսյան։ Նպատակն էր ԼՂԻՄ-ի ինքնորոշումն ու վերամիավորումը ՀԽՍՀ-ին։ Միացումը պայքարել է հանուն մեկ միասնական համազգային շարժման մեջ բոլոր հայերի միավորման, Հայոց պետականության վերականգնման, Հայոց ցեղասպանության ճանաչման, ԽՍՀՄ-ում ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման, իրենց պատմական տարածքներում բոլոր ազգերի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման, Արցախի տարածքում Հայ առաքելական եկեղեցու գործունեության ազատության, պատմաճարտարապետական հուշարձանների, բնակավայրերի հայկական անունների վերականգնման են։ Միացումի 1989-ի օգոստոսից լույս է ընծայել «Միացում» տեղեկագիրը (4 համար)։ Միացումի համերաշխ էր ինքնորոշման, ժողովրդավարության և սոցիալական արդարության սկզբունքները հարգող բոլոր շարժումների հետ, մերժել է ազգային խտրականությունն ու ազգայնամոլությունը՝ ցանկացած դրսևորումներով։
Մ. Պետրոսյան
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am