Մեծ Թաղլար: Գյուղ ԼՂՀ Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 17 կմ հյուսիս՝ 1200 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 3168 հա։ Բնակչությունը՝ 1513 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ: Մեծ Թաղլարում է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Ա. Խանփերյանցի (1902-1950) տուն-թանգարանը։ Գյուղի շրջակայքում պահպանվել են Հանգած եղցի (VII դ.), Գտչավանք եկեղեցիները, բագիլիկաձև մատուռը (XVI դ.), Մարխաթուն (Մայր Խաթուն, Մրխաթուն, V դ.), Իշխնեցեք (XVI դ.) գյուղատեղիները, Իշխանագետի կամուրջը (XVIII դ.) և այլն։
1990-ի սկգբներին Մեծ Թաղլարում կազմավորվել են կամավորական ջոկատներ (հրամանատարներ՝ Ա. Աղաբեկյան, Է. Հայրոյան, Ռոբերտ և Ռոմիկ Աբրահամյաններ, Մ. Հայրոյան, Ն. Ավետիսյսւն), որոնց հիմքի վրա ստեղծվել է վաշտ և ներառվել Հադրութի ՊՇ ստորաբաժանումների կազմում, մասնակցել ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մեծ Թաղլարից հրամանատարներ են եղել Լ. Հայրյանը, Ս. Սաթյանը, Է. Մարգարյանը, Կ. Հովհաննիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Բ. Աբաջյանը և ուրիշներ։ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվել են Վ. Բաբայանը, Հ. Հայրյանը, Ա. Ղունյանը։ Զոհվել է 26 ագատամարտիկ։
Վլ. Դանիելյան
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am