Մելքումյան Աշոտ Գալուստի: Ծնվել է 1922թ. հոկտեմբերի 10-ին գյուղ Գառնաքար (Մարտակերտի շրջան, ԼՂՀ): Զորակոչվել է Զինված ուժեր 1941թ. դեկտեմբերին: Հայրենական Մեծ Պատերազմին մասնակցել է 1942թ փետրվարից: Հյուսիսային Կովկասում մարտերի համար 1942թ. ամռանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: 1944թ. փետրվարին ք. Կերչի համար մարտերում բազմիցս գնացել է հետախուզության, ձեռք բերել կարեւոր տվյալներ, ոչնչացրել 4 եւ գերել 1 զինվոր: 1944թ. փետրվարի 22-ին հետախույզ (526-րդ Հրաձգային գունդ, 89-րդ Հրաձգային դիվիզիա, Առանձին Առափնյա բանակ) շարքային Մելքումյանը պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով (Հր. 89-րդ հրաձգային դիվիզիա): 1944թ. մայիսի 8-ին Սապուն Գորայի շրջանում (Սևաստոպոլ) հայտնաբերել է հակառակորդի 9 գնդացրային կրակակետ, որոնք հետո ոչնչացվել են, ոչնչացրել է 13 զինվոր ու սպա, գնդացրային կրակակետ: 1944թ. հունիսի 17-ին հետախույզ (նույն կազմ, 4-րդ Ուկրաինական ռազմաճակատ) շարքային Մելքումյանը պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով: 1945թ. հունվարի 15-ին գ. Ռուդայի (Լեհաստան) մոտ անցել է հակառակորդի թիկունք և ոչնչացրել ավտոմեքենա 20 զինվորով, գերել արժեքավոր տվյալներ հայտնած զինվոր: 1945թ. մայիսի 31-ին հետախույզ (նույն կազմ, 33-րդ Բանակ, 1-ին Բելոռուսի ռազմաճակատ) սերժանտ Ա. Գ. Մելքումյանը պարգևատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ): Աչքի է ընկել Բեռլինի գրավման մարտերում և պատերազմն ավարտել Էլբայի ափին: Զորացրվել է 1946թ.: Վերադարձել է հայրենի գյուղ: 1957թ. հեռակա ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը: Աշխատել է գ. Առաջաձորի (Մարտակերտի շրջան, ԼՂՀ) գյուղխորհրդի նախագահ: Մահացել է 1984թ. օգոստոսի 28-ին: Պարգևատրվել է մեդալներով:
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր» կենսագրակայն հանրագիտարան, հատոր Բ, Երևան 2007:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am