Մայրության Կոմիտե ԼՂՀ: Բանանց հասարակական-բարեգործական կազմակերպություն: Հիմնադրվել է 1988-ի մայիսի 25-ին՝ «Բարեգործական ֆոնդ» անունով (հիմնադիր-նախագահն է Հ. Միքայելյանը): Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի, Գետաշենի, Շահումյանի շրջանի ողբերգական իրադարձությունների ժամանակ Մայրության կոմիտեն կազմակերպել է բողոքի ցույցեր, հանրահավաքներ, երթեր, գործադուլներ, հացադուլներ են: Պատերազմի տարիներին տարբեր ազգությունների փախստականներին օգնելու համար հիմնել է նրանց ընդունման շտաբ, հագուստի և սննդամթերքի հայթայթման կետեր, կազմակերպել վիրավորների խնամքը, ազատամարտիկների հանդերձավորումը, ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը, կարգավորել ու մաքրել ապաստարանները և նկուղները: Զինադադարից հետո Մայրության կոմիտեն, իր կանոնադրական խնդիրներին համապատասխան, մասնակցել է ԼՂՀ հասարակական կյանքին, տնտեսական և սոցիալ-մշակութային հարցերի լուծմանը: 1992-ի օգոստոսի 25-ին կոմիտեն սահմանել է «Մայրկան երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալը:
Ն. Սարումյան
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am