Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Մարտունիի պաշտպանական շրջան

 Մարտունիի պաշտպանական շրջան: Պաշտպանության բանակի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1992-ի սեպտեմբերին՝ ԼՂՀ Ինքնապաշտպանական կոմիտեի նախագահի 1992-ի օգոստոսի 14-ի հրամանագրով՝ շրջանում գործող ինքնապաշտպանական ջոկատների, վաշտերի հիմքի վրա։ Կազմավորվել են 21-րդ (Կարմիր Շուկա, հրամանատար՝ Ն. Բաբայան), 22-րդ (Մաճկալաշեն՝ Ա. Մելքումյան), 23-րդ (Ճարտար՝ Մ. Հակոբյան), 24-րդ (Ճարտար՝ Կ. Թովմասյան), 25-րդ (Մարտունի՝ Մ. Օհանյան), 26-րդ (Մարտունի՝ Մ. Մոսիյան) մոտոհրաձգային գումարտակները։ 1992-94-ին Մարտունիի պատշտպանական շրջանի մասնակցել է ԼՂՀ Մարտունիի (Ղարադաղլու, Վերին Վեյսալու, Մուղանլու, Ամիրանլար, Կուրապատկինո և այլն), ՄարտակերտիՊուշկենյալ» բարձունք, Չարեքտար, Նարեշտար, Ումուդլու, Յարմջա, Կարմիրավան), Աղդամի (Ավդալ-Գյուլափլու, Մարգիլու, Բաղմանլար, Սայբալու), ՖիզուլիիԽազազ» բարձունք, Ներքին Վեյսալու, Վերին ու Ներքին Դիլղարդա, Զագյուր, Դարվենդ), Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Մ. Մելքոնյանը (հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս բարձրագույն կոչումների, պարգևատրվել «Հայրենիք», «Ոսկե արծիվ» և ԼՂՀ «Մարտական խաչ» 1- ին աստիճանի շքանշաններով), Մ. Հակոբյանը (արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման, պարգևատրվել «Ոսկե արծիվ» և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով)։

 Մարտունիի պաշտպանական շրջանից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են Հ. Հակոբջանյանը, Է. Դադայանը, Գ. Կարապետյանը, Ա. Մելքոնյանը, Կ. Ավետիսյանը, Ս. Գասպարյանը, Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Ս. Պողոսյանը, Մ. Հովհաննիսյանը, Կ. Ավանեսյանը և ուրիշներ։ Մարտունիի պաշտպանական շրջանից զոհվել է 350 ազատամարտիկ։

Մ. Հարությունյան

 

Գրականության ցանկ

Աբրահամյան Հ., Հարությունյան Հ., Արցախի համար զոհված վարանդացիները, Ե., 2003։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am