Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Մարտունիի կամավորական գումարտակ

 Մոնթե Մելքոնյանը Մարտունիի ռազմաճակատումՄարտունիի կամավորական գումարտակ: Կազմավորվել է 1992-ին՝ ՀՀ Մարտունի քաղաքում ստեղծված կամավորական ջոկատի և ՀԱԲ-ի վաշտի միավորմամբ։ Գումարտակը համալրվել է շրջանի Վարդենիկ, Ներքին Գետաշեն, Լիճք, Գեղհովիտ, Վաղաշեն, Աստղաձոր գյուղերի կամավորականներով։ Գումարտակի վաշտերից մեկը կազմավորված էր միայն վարդենիկցիներից և կրում էր «Գայլավաշտ» անունը։ 1989-1994-ին ջոկատները կամ գումարտակը մասնակցել են ՀՀ Եղեգնաձորի, Վայքի, Վարդենիսի, Ճամբարակի, Նոյեմբերյանի, Տավուշի և ԼՂՀ Լաչինի (Ղոչազ, «Կոբրա» բարձունք), Մարտակերտի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Հ. Հարությունյանը (գումարտակի), Թ. Կարապետյանը, Օ. Պետրոսյանը, Գ. Մհլամյանը։ Գումարտակից «Մարտական ծառայության համար» մեդալով պարգևատրվել է 2, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 6, զոհվել է 9 ազատամարտիկ։

 Ա. Արզումանյան

 Գականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան: Երևան 2004:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am