Մարտիկ շաբաթաթերթ: Պաշտպանության բանակի պաշտոնաթերթ։ Հիմնադրվել է 1993-ի մարտի 16-ին։ Խմբագիրներ՝ Վ. Աթաջանյան (1993-94), Վ. Աթանեսյան (1995-96), Հ. Ալեքսանյան (1996-98), Մ. Պետրոսյան (1998-2004), Ս. Սարումյան (2004-ից)։

 Լուսաբանում է բանակային կյանքը, Ղարաբաղյան պատերազմի դասերը, ժամանակագրությունը, տպագրում զոհված ազատամարտիկների և պատերազմի մյուս մասնակիցների սխրագործությունները ներկայացնող նյութեր։ Հիմնական խորագրերն են՝ «Պաշտոնական», «Բանակային առօրյա», «Ռազմական լրատու», «Մեկնաբանի սյունակ», «Իրավաբանի անկյուն», «Մեզ գրում են», «Հիշողության դաշտ», «Լուսամատյան», «Այրք քաջազուն», «Նամականի», «Մարզական», «Աշխարհաքաղաքականություն», «Միջազգային», «Հետաքրքիր է իմանալ», «ժամանցի սրահ» և այլն։

Ս. Մարգարյան

 

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am