Մարտակերտի պաշտպանական շրջան: (4-րդ պաշտպանական շրջան): Կազմավորվել է 1992-ի սեպտեմբերի սկզբին՝ համաձայն ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի 1992-ի օգոստոսի 14-ի «Պաշտպանական շրջանների և շրջանային ուժերի ու միջոցների լրակազմի հաստիքակազմակերպչական կառուցվածքի կազմակերպման մասին» N 002 հրամանի (հրամանատար՝ Ն. Դանիելյան): 4-րդ պաշտպանական շրջանի ստեղծման ակունքներում կանգնած էին նաև Վ. Բալայանը, Լ. Ազգալդյանը և ուրիշներ:
Մարտակերտի պաշտպանական շրջանի ստեղծման փուլում հակառակորդի վերահսկողության տակ էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքի գերակշիռ մասը, այդ թվում՝ շրջկենտրոնը: Մարտական գործողություններ են ընթացել Վաղուհաս-Վանք-Կիչան-Առաջա-ձոր բնագծում: 1993-ի սկզբին սկսվել է Մարտակերտի շրջանի բռնազավթված գյուղերի և ԼՂՀ հյուսիսային տարածքների ազատագրումը, որին, ինչպես և մի շարք այլ խոշոր ռազմական գործողությունների, ակտիվ մասնակցություն են ունեցել 5-րդ ՊՇ-ի ստորաբաժանումները: Մարտական գործողությունների ժամանակ զոհվել են ՊՇ-ի շուրջ 600 ազատամարտիկներ, շատերն արժանացել են մարտական շքանշանների և մեդալների:
Ս. Հասրաթյան
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am