Մարաղայի եղեռնագործություն,Ադրբեջանի կողմից ծրագրված ցեղասպանություն ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա և Մարգուշավան (Լենինավան) գյուղերում: Տեղի է ունեցել 1992-ի ապրիլի 10-ին, շարունակվել մայիսի 10-ին: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, հրթիռահրետանային գնդակոծությունից հետո, 20 միավոր զրահատեխնիկայի ուղեկցությամբ ներխուժել, հրկիզել և ավերել են Մարաղա գյուղը, սպանել 57 և պատանդ վերցրել 53 խաղաղ բնակիչների: Մայիսի 10-ին ադրբեջանական զորախումբը կրկին հարձակվել և հիմնովին ավերել է Մարաղա, ապա Մարգուշ ավան գյուղերը, պատանդել 13 խաղաղ բնակիչների: Համայնքի 4644 բնակիչներից 300-ը հիմնադրել են Նոր Մարաղա գյուղը, իսկ հիմնական մասը տեղափոխվել է ՀՀ, ՌԴ տարբեր շրջաններ և ԱՊՀ այլ երկրներ: Պատանդներից շատերը պահվել են մասնավոր անձանց մոտ, ինչը արգելվում է: Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության մասին` Ժնևի կոնվենցիայով (1949): Մարաղայի.եղեռնագործության շատ դրվագներ նկարահանվել են և կազմվել համապատասխան փաստաթղթեր: Փաստագրման գործողություններին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Ք.Քոքսը: Առկա տեսադրվագները վկայում են, որ սպանվածների հանդեպ գործադրվել է բարբարոսություն` ինչպես մինչև մահը, այնպես էլ մահվանից հետո: Դա վկայում է այն մասին, որ Մա րաղայում տեղ են գտել մարդու իրավունքների կոպիտ խախտումների զանգվածային և կրկնվող փաստեր, որոնց համար պատասխանատվություն է նախատեսված միջազգա յին բազմաթիվ կոնվենցիաներով ու պայմանագրերով: 2002-ի ապրիլի 10-ին ԼՂՀ ԳԽ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.«Վճռականորեն դատապարտելով Մարաղայի արյունալի իրադարձությունները` ԼՂՀ ԳԽ-ն վերստին պնդում է, որ դրանք թելադրված չէին որևէ ռազմական անհրաժեշտությամբ և, որպես պատճառահետևանքային շղթայի բաղկացուցիչ օղակ, կազմում են Ադըրբեջանի որդեգրած հայատյաց քաղաքականության մասը»: ԼՂՀ ԳԽ, դիմելով միջազգային հանրությանը,ՄԱԿ -ի և նրա Գլխավոր ասամբլեայի, ԵԱՀԿ –ի և նրա Մինսկի խմբի, Եվրոպայի խորհրդի և նրա խորհրդարանական վեհաժողովի ուշադրությունը ևս մեկանգամ հրավիրում է Մարաղա գյուղի հայ բնակչության նկատմամբ կատարված զանգվածային բռնարարքների անառարկելի փաստի վրա և պահանջում է` հիմք ընդունելով միջազգային իրավունքի նորմերը` դատապարտել այն ու որակել որպես Ադրբեջանի Հանրապետության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանության ակտ: 1992-ի ապրիլի 10-ին Մարաղայում Ադրբեջանի կանոնավոր բանակի ստո րաբաժանումների կողմից սպանված հայ բնակիչները.
Ալահվերդյան Արմեն
Ալահվերդյան Վալերիկ
Ալեքսանյան Արարատ
Ալեքսանյան Հրանտ
Անանյան Մարիա
Անանյան Ռուբեն
Առաքելյան Լևոն
Ավետիսյան Լենա
Բադալյան Էդիկ
Բադալյան Սերյոժա
Բադալյան Օֆիկ
Բաղիրյան Կիմա
Բայրամյան Իզաμելա
Բարսեղյան Գուրգեն
Բարսեղյան Ռոզա
ԳաμnCելյան Երվանդ
ԳաμnCելյան Միշա
Գալստյան Անդրանիկ
Գրիգորյան Թամարա
Զաքարյան Թամարա
Իլյասյան Անուշ
Լալայան Ասյա
Անանյան Մարիա
Անանյան Ռուբեն
Առաքելյան Լևոն
Ավետիսյան Լենա
Բադալյան Էդիկ
Բադալյան Սերյոժա
Բադալյան Օֆիկ
Բաղիրյան Կիմա
Բայրամյան Իզաμելա
Բարսեղյան Գուրգեն
Բարսեղյան Ռոզա
ԳաμnCելյան Երվանդ
ԳաμnCելյան Միշա
Գալստյան Անդրանիկ
Գրիգորյան Թամարա
Զաքարյան Թամարա
Իլյասյան Անուշ
Լալայան Ասյա
Խաչատրյան Լավրենտ
Խաչատրյան Վարդան
Հալաբյան (Անտոնյան) Մասյա
Հալաբյան Ռուբեն
Հայրապետյան (Կարապետյան) Վարդանուշ
Հայրապետյան Սեդա
Հայրապետյան Փառանձեմ
Հարությունյան Աննա
Հովակիմյան Ալիկ
Հովակիմյան Երվանդ
Հովսեփյան Հերսիլյա
Հովսեփյան Ռիմա
Հովսեփյան Վգեն
Մարկոսյան Անահիտ
Մարտիրոսյան Ժորա
Մելքումյան Զարվարդ
Մինասյան Վարդան
Մովսիսյան Բախշի
Մսերյան Ծովիկ
Մսերյան Շուրա
Մսերյան Վարյա
Պապիկյան Օլենկա
Սահակյան Յուրա
Սաղյան Կամո
Սագսյան Գագիկ
Սարգսյան Միշա
Սարգսյան Վալերի
Սիմոնյան (Բաբայան) Սաշա
Սողոմոնյան Հայկազ
Ստեփանյան Նորա
Վարդանյան Բորիկ
Վարդանյան Զարյա
Վարդանյան Կարո
Օհանյան Բագրատ
Օհանյան Մարուսյա
Հ. Խաչատրյան
Գրկ. Մելիք-Շահնազարյան Լ., Ադրբեջանի ռազմական հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ, Ե., 1998:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am