Մանուչարյան Աշոտ Գառնիկի: Ծնվել է 1954 թվականի օգոստոսի 1-ին Երևանում: Եղել է հասարակական-քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1976) և Լենինգրադի կառավարման մեթոդների ու տեխնիկայի ինստիտուտը (1979)։ 1976-1978-ին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1989-ի հունվարին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել է և 5 ամիս պահվել Մոսկվայի Բուտիրյան բանտում։ 1991-1993-ին՝ ՀՀ վարչապետի, ապա՝ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական՝ ազգային անվտանգության հարցերով, միաժամանակ (1991-ի մարտ-նոյեմբերին)՝ ներքին գործերի նախարարի պաշտոնակատար և Լեռնային Ղարաբաղի հարցերով օպերատիվ շտաբի ղեկավար։ 1993-ից զբաղվում է քաղաքական գործունեությամբ, եղել է Հայաստանի ԳԽ արդյունաբերական և քաղաքացիական միության, Հայաստանի սոցիալիստական ուժերի միության և այլ հասարակական-քաղաքական կազմակերպությունների ստեղծման նախաձեռնողը։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին ներքին գործերի համակարգում նախաձեռնել և ստեղծել է բանակային ստորաբաժանումներ։ ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1988-1991)։
1991 թվականի մայիսից նոյեմբեր եղել է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար։ 1991-1993 թվականներին եղել է ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդատու։ 1993 թվականից զբաղվում է քաղաքականությամբ, քաղաքական վերլուծությամբ և կանխատեսմամբ։
1996 թվականին առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու։ 2004 թվականի ապրիլի 22-ին երեք անհայտ անձ դաժան ծեծի են ենթարկել Մանուչարյանին։ Շատ արյուն կորցնելով և վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am