Մանասյան Իսահակ Մարկոսի: Ծնվել է 1917թ. հոկտեմբերի 10-ին Խերխան գյուղում (Մարտունու շրջան, ԼՂՀ): Ապրել է Բաքվում: Զորակոչվել է զինված ուժեր 1938թ.: Ավարտել է կրտսեր հրամանատարների դպրոց: 1939-40թթ. եղել է խորհրդա-ֆիննական պատերազմի մասնակից: 1940թ. մարտի 5-ին Վուոկսա գետի հարավային ափին, Էյրյապյա (այժմ՝ Բարիշևո, Վիբորգի շրջան, Լենինգրադի մարզ) ավանի շրջանում մարտում փոխարինել է հրաձգային վաշտի հրամանատարին, ետ մղել հակառակորդի 5 հակագրոհ: 1940թ. մարտի 7-ին Մանասյանը ոչնչացրել է հակառակորդի կրակակետերը, ինչով նպաստել է հրաձգային գումարտակի գետանցմանը: Հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման, արիության և հերոսության համար գնդացրային դասակի (39-րդ Հրաձգային գունդ, 4-րդ Հրաձգային դիվիզիա, 13-րդ Բանակ, հյուսիս-արևմտյան. ռազմաճակատ) հրամանատարի օգնական ԻՄանասյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1940թ. ապրիլի 7-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Ապա ծառայել է թիկունքային զորամասերում: 1942թ. ավարտել է Մ. Ֆրունզեի անվան ռազմաքաղաքական ուսումնարան (Գորկի): Եղել է մարտկոցի կոմիսար (105-րդ հրաձգային գունդ), ապա՝ հոսպիտալի պետ (Բաքու), 1943թ. հունիսից` հոսպիտալի պետի քաղգծով տեղակալ (Երևան): 1944թ. ավարտել է «Վիստրել» դասընթացներ: Նշանակվել է հրաձգային գումարտակի (976-րդ Հրաձգային գունդ, 226-րդ Հրաձգային դիվիզիա) հրամանատար: Մայոր Մանասյանը զորացրվել է 1947թ.: Ապրել է Բաքվում: 1949-52թթ. աշխատել է տեքստիլ կոմբինատի փոխտնօրեն, ապա` Ներքին գործերի նախարարության համակարգում: Մահացել է 1974թ. սեպտեմբերի 15-ին: Պարգևատրվել է մեդալներով:

 

 Գրականության ցանկ

«Ով ով է հայեր» կենսագրակայն հանրագիտարան, հատոր Բ, Երևան 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am