Մադաղիս: Գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 30 կմ հյուսիս-արևմուտք՝ Թարթառ գետի ձախ ափին՝ 400-450 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 2353 հա։ Բնակչությունը՝ 320 (2003)։
1991-1992-ին համառ մարտեր է մղվել Մադաղիս և Լևոնարխ գյուղերի ուղղությունում, 1992-ին հակառակորդը գրավել է Մադաղիսը, և գյուղը բռնագաղթել է։ Բնակիչներն ապաստանել են ԼՂՀ և ՀՀ տարբեր շրջաններում։ Նույն թվականին Ստեփանակերտում կազմավորվել է մադաղիսցիների կամավորական ջոկատը (հրամանատարներ՝ Ռ. Պետրոսյան և Ռ. Հայրիյան), որն առանձին ջոկատների, ապա Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կազմերում մասնակցել է ԼՂՀ տարբեր շրջանների ազատագրական մարտերին։ 1994-ի ապրիլին Պաշտպանության բանակի և Էջմիածնի կամավաական ջոկատի (հրամանատար՝ Մ. Գրիգորյան) ուժերով ազատագրվել է Մադաղիսը, և օգոստոսից սկսվել Մադաղիսիի վերականգնումն ու վերաբնակեցումը։ Ունի միջնակարգ դպրոց։ Մադաղիսից զոհվել է 3 ազատամարտիկ։
Ս. Ավանեսյան
Գականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան: Երևան 2004:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am