Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Մաճկալաշենի մոտոհրաձգային գումարտակ

 Մաճկալաշենի մոտոհրաձգային գումարտակ: Մարտունիի պաշտպանական շրջանի ստորաբաժանում: Կազմավորվել է 1992-ի մայիսին՝ Մարտունիի շրջանի Մաճկալաշեն, Սոս, Հերհեր, Ծովատեղ, Մսմնա գյուղերի միացյալ վաշտերի և Քերթ, Քարահունջ, Կոլխոզաշեն գյուղերի կամավորական ջոկատների հիմքի վրա: 1991-94-ին գումարտակը կամ նրա առանձին ստորաբաժանումներ մասնակցել են Մաճկալաշենի ինքնապաշտպանությանը, Մարտունիի (Ամարասի հովիտ, Վերին Դիվանլար, Գևորգավան, Խազազասար), Աղդամի (Մարգիլի, Աղդամ), Ֆիզուլիի (Ներքին Դիվանլար, Յաղլավենդ, Ներքին Վեյսալու), ՄարտակերտիՊուշկենյալ» բարձունք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ա. Մելքումյանը, Ս. Գասպարյանը, Ն. Հարությունյանը, Կ. Ավետիսյանը (բոլորը հետմահու պարգևատրվել են ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով): Գումարտակից  ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Ն. Հարությունյանը, Ա. Ավետիսյանը, Վ. Ծատրյանը: Ջոկատներից, վաշտից և գումարտակից զոհվել է 24 ազատամարտիկ:

 

Գրականություն

Մկրտչյան Ա., Մաճկալաշենի քառուղիներով. հուշապատում, Ս., 2002: 

Մ. Հարությունյան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am