Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Մաճկալաշենի ինքապաշտպանություն 1992

 Մաճկալաշենի ինքապաշտպանություն 1992: Սեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան ուժգին հրետակոծությունից հետո հակառակորդը տասնյակից ավելի հրասայլերի և զրահատեխնիկայի ուղեկցությամբ մտել է գյուղի տարածք, ձգտել՝ ճեղքել պաշտպանությունը: Համառ մարտերից հետո ինքնապաշտպանության ուժերին (Մարտունիի պաշտպանական շրջանի առանձին ստորաբաժանումներ և Մաճկալաշենի մոտոհրաձգային գումարտակ) հաջողվել է կասեցնել թվաքանակով և գինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող հակառակորդի առաջխաղացումը: Ադրբեջանցի զինյալները նահանջել են՝ մարտադաշտում թողնելով խփված 1 հրասայլ, 1 ՀՄՄ և տասնյակ սպանվածներ: Ինքնապաշտպանության ուժերը վերահսկողության տակ են պահել Մաճկալաշեն գյուղը և նրա հարավարևմտյան տարածքը: Մաճկալաշենի մարտերի հաղթական ելքը, հայ մարտիկների խիզախության և արիության օրինակ լինելով, ցույց է տվել նաև ստորաբաժանումները նախապատրաստելու և մարտը հմտորեն ղեկավարելու՝ հրամանատարների ու շտաբների բարձր կարողությունը:

 Ինքնապաշտպանությանը մասնակցել են Մաճկալաշենի մոտոհրաձգային գումարտակը (հրամանատար՝ Ա. Մելքումյան), Սոսի, Մարտունիի, Ճարտարի և Ակնաղբյուրի կամավորական կազմավորումները:

Ս. Հասրաթյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am