Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Զինված ուժերը և հասարակական-քաղաքական կազմակերպությունները
ԼՂՀ զինված ուժերը կազմավորվում են ԼՂՀ «Զինապարտության մասին» օրենքի համաձայն՝ 18 տարին լրացած երիտասարդների զինակոչի միջոցով։
ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հանրապետության նախագահն է, ընթացիկ ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարը։ ԼՂՀ ԶՈՒ ձևավորվել ու կազմավորվել են պատերազմական ծանր պայմաններում։
Հասարակական-քաղաքական կազմակերպությունները: ԼՂՀ-ում գործում են «Արմենական», Կոմունիստական, ժողովրդական Արցախ միություն (ժԱՄ), Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՀԴ), Սոցիալ-դեմոկրատական, «Վերածնունդ», Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունները։
Հանրապետությունում գործում են նաև մի շարք հասարակական և ոչ պետական կազմակերպություններ, կանանց, երիտասարդների, մշակութային միություններ։ Բազմաթիվ են պատերազմի մասնակիցների, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների, պատերազմի և զինված ուժերի վետերանների կազմա-կերպությունները՝ Արցախյան գոյամարտի վիրավոր մարտիկների օգնության «Վիտա» կազմակերպությունը, Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների, Արցախյան պատերազմի վետերանների, Զոհված ազատամարտիկների ծնողների, Ղարաբաղյան պատերազմի վետերանների հանրապետական «Երկրապահ» միությունները և այլն։
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am