Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> ԼՂՀ «Արիության Համար» մեդալ

 ԼՂՀ «Արիության Համար» մեդալԼՂՀ «Արիության Համար» մեդալ: Պետական պարգև։ Սահմանվել է ԼՂՀ նախագահի՝ 1996-ի հունիսի 3-ի որոշմամբ։ Պարգևատրվում են Պաշտպանության բանակի շարքային, հրամանատարական և ղեկավար կազմի զինծառայողները, ռազմական գործողությունների ժամանակ, պետական սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելիս, դիվերսանտների, լրտեսների ե հանրապետության այլ թշնամիների դեմ պայքարում դրսևորած անձնական արիության և խիզախության համար, ինչպես նաև Պաշտպանության բանակում չծառայող քաղաքացիները, ովքեր ԼՂՀ թշնամիների դեմ պայքարում եղել են հմուտ և ձեռներեց, համարձակ ու սեփական կյանքը վտանգելով՝ նպաստել են ռազմաճակատում մարտական գործողությունների հաջողությանը, հանրապետության բնակչության կյանքի և առողջության անվտանգության ապահովմանը։ Պարգևատրման միջնորդությունը հարուցվում է ՊԲ և այլ գերատեսչությունների կողմից։ Մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում՝ դրանցից հետո։ Պարգևատրվել է 1283 մարդ (2003)։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am