Կովսական: Գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 100 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 147 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ողջի գետի աջ ափին։ Կովսականով անցնում է այժմ չգործող Միջնավան-Կապան երկաթուղին։ Համայնքը հարթավայրային է, ունի 21273,3 հա տարածք, որից 5889,7 հա գյուղատնտեսական նշանակություն, 14494,3 հա անտառային հողեր։ Կովսական համայնքի մեջ ընդգրկված են նաև Դիցմայրի և Քարատակ գյուղերը։ Դիզմայրի գյուղի բնակչության թվաքանակը կազմում է 94 մարդ, կա 28 տնտեսություն, իսկ Քարատակ գյուղի բնակչության թվաքանակը՝ 33 մարդ, կա 8 տնտեսություն։ Համայնքն ունի քաղաքապետարան, կա բուժաշխատող, գործում են միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 87 աշակերտներ, «Բերձորի արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ի մասնաճյուղը։ Բնակչությունը՝ 416 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (ազատամարտիկ Թ. Կրպեյանի անվան), տեղամասային հիվանդանոց։
Ազատագրվել է 1993-ին, բնակեցվել է 1997-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am