Կենտրոնական պաշտպանական շրջան (ԿՊՇ): Ստեփանակերտի պաշտպանական շրջան: Կազմավորվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի նախագահի 1992-ի օգոստոսի 29-ի «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժեր շինարարության կազմակեպման հաստիքային ներկառուցվածքի անցնելու մասին» N° 013 Խամանով՝ 1-ին, 4-րդ և 6-րդ վաշտերի հիմքի վրա (հրամանատար՝ Ս.Ջ. Կարապետյան): Կազմավորվել են երեք մոտոհաձգային գումարտակներ (ՄՀԳ). 1-ին ՄՀԳ (ընդգրկվել են 1-ին վաշտը, «Ագոյի դասակը», «Ֆելիքսի վաշտը», «Ագոյի և Շոշի դասակը», համանատար՝ Հ. Հակոբյան), 2-րդ ՄՀԳ-ում՝ 4-րդ վաշտ, «Տիգոյի դասակ», «Ամարաս» և «Վրեժ» խմբերը, «Վադո», «Շահեն», «Բորյա» դասակները (համանատար Գ. Սարգսյան), 3-րդ ՄՀԳ-ում՝ 6- րդ, 3-րդ, 7-րդ վաշտերը (համանատար Ս. Հարությունյան) : ԿՊՇ-ի հիմնադիրներից էին Ցու. Պողոսյանը, Ա. Ղուլյանը և Ս. Կարապետյանը: Նոր ձևավորված qաւմարտակների կազմալրումն անձնակազմով, սպառազինությամբ և տեխնիկայով իրականացվել է Ստեփանակերտի կայազորի ստորաբաժանումների և զորակոչային պահեստազորի հաշվին: Գումարտակների անցումը նոր հաստիքների ավարվել է 1992-ի սեպտեմբերին: Ստեղծման առաջին օրից զորամասը մասնակցել է 1992-ի սեպտեմբեր-նոյեմբերին տեղի ունեցած ինքնապաշտպանական մարտերն, 1993-ին՝ հյուսիսային ուղղությամբ կազմակեպված հակահարձակողական ռազմական գործողությանը, Քելբաջարի ռազմական հենակետի վնասազերծմանը, Մարտակերտի, Աղդամի ռազմական qաrծողություններին, հարավային ուղղությամբ մղված ինքնապաշտպանական և հարձակողական մարտերին, արևելյան սահմանագոտու անվտանգության ապահովմանը, Հորադիզի և Զանգելանի, Oմարի լեռնանցքի ռազմական qործողություններին և այլն:
Ռազմական գործողությունների ժամանակ զորամասն ազատագրել է 27 հայկական բնակավայրեր, ոչնչացրել հակառակորդի 6 ռազմական հենակետեր: Զոհվել են ԿՊՇ-ի շուրջ 400 ազատամարտիկ, 51 զինծառայող արժանացել է «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանների, շատերը պարգևատևվել են մեդալներով:
Ս. Հասրաթյան
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am