Կայծակ Առաքել  Կայծակ Առաքել (Աբաջյաև Տիգրան, ծնվել է 1869-ին Բաբերդում - մահացել է 1917-ին Երզնկայում), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Տակավին պատանի՝ Երզնկայում միացել է Դերսիմի Քեռու (Ռուբեն Շիշմանյան) խմբին։ 1896-ին անցել է Կովկաս, եղել Բաքվում, 1900-1903-ին՝ Կարսում, որտեղ զբաղվել է Արմ. Հայաստան զենք փոխադրելով։ Ապա «Մրրիկ» խմբի կազմում հասել է Սասուն, մասնակցել 1904-ի ինքնապաշտպան կռիվներին։ 1905-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ գործել է Երևանում։ Այնուհետև մասնակցել է Իրանական հեղափոխությանը, ապա անցել Բաբերդ, Սեբաստիա և Վան։ 1915-ի Վանի պաշտպանության կազմակերպիչներից է, Զինվորական խորհրդի անդամ։ 1916-17-ին Երզնկայում զբաղվել է հայ գաղթականների փրկության գործով։

Գրականություն

Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան), հատոր 1

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am