Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Կայծակ (Բաղդասարյան Վաղարշակ)

ԿԱՅԾԱԿ - ՎԱՂԱՐՇԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Կայծակ (Բաղդասարյան Վաղարշակ, ծնվել է 1875թ-ին Մուշում - մահացել է 1904-ին գ. Զևինում (Բասենի գավառ)), հայ ագգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Մուշի Ներսեսյան վարժարանում։ Ավարտելուց հետո (1892) զինված խմբով բարձրացել է լեռները։ Գործակցել է Սիհրան Տամատյանի (Տարոնում), այնուհետև՝ Հրայրի ու Գևորգ Չավուշի, ապա՝ Աղբյուր Սերոբի ու Անդրանիկի հետ։ Մասնակցել է Սասունի 1894-ի ինքնապաշտպան, կռիվներին, 1901-ին՝ Առաքելոց վանքի կռվին։ 1904-ի հունիսին Սոֆիայից (որտեղ մասնակցել էր ՀՀԴ կուսակցության 3-րդ ընդհանուր ժողովին) Սասուն վերադառնալիս անցել է Կարս, այստեղից, «Դժոխք» հեծելախմբի (29 հոգի) գլուխ անցած, փորձել է մտնել Բասեն, բայց խումբը կռվի է բռնվել մեծաթիվ թուրք զինվորների և քրդերի հետ։ Շատերի թվում զոհվել է նաև Կայծակը։

Գրականություն

Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան), հատոր 1

Առաքելոց վանքի կռիվը, Անդրանիկ, ԵՊՀ հրատ., Երևան, 2012 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am