Ջիվանի (Ղաջար) ռազմական գործողություն 1993թ.: Հադրութի և Մարտունիի պաշտպանական շրջանների մարտական գործողություն, որը եղել է ապրիլի 1-3-ը։ 1993-ի մարտի վերջին և ապրիլի սկզբին, ադրբեջանական բանակի Լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախումից հետո, հակառակորդը «Գրադ» կայանքներից վերսկսել է հրետակոծել Հադրութի, Մարտունիի և Ասկերանի շրջանների ռազմաճակատային գոտուն սահմանակից բնակավայրերն ու Ստեփանակերտը։ Միաժամանակ սկսվել են հարձակողական գործողություններ Հադրութի և Մարտունիի պաշտպանական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության բանակի հրամանատարությունը ծրագրել է հակահարձակում հարավարևելյան ռազմագոտու երկարությամբ։ Ապրիլի 1-ին հակառակորդին դուրս մղելով Ուրյանա լեռան մատույցներից՝ Մարտունիի Պաշտպանական շրջանի 24-րդ և 25-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակները մարտական գործողություններ են սկսել «Կը զըլչայա» բարձունքի, իսկ Հադրութի Պաշտպանական շտաբի ստորաբաժանումները՝ Էդիլլու, Տող, Ազոխ պաշտպանական դիրքերի ուղղություններից։ Համատեղ գործողություններով վերացվել են «Խազազ» և «Շահրուվեն» բարձունքներում տեղակայված կրակակետերը, ապա ազատամարտիկները զարգացնելով առաջխաղացումը՝ գրավել են ռազմական հենակետերի վերածված Ղաջար (այժմ՝ Ջիվանի) գյուղը։
Մ. Հարությունյան
Գականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան: Երևան 2004:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am