Հովհաննես ԲաղրամյանԲաղրամյան Հովհաննես (Իվան) Խաչատուրի (Քրիստափորի): Ծնվել է 02.12.1897, Գանձակում: Մահացել է 21.09.1982 Մոսկվայում, աճյունասափորն ամփոփված է Կրեմլի պատի մեջ: Խորհրդային Միության մարշալ (11.03.1955), Խորհրդային Միության կրկնակի հերոս (29.04.1944, 01.12.1977): Ավարտել է պրապրշչիկների դպրոցը, (Թիֆլիս 1917), հեծելազորային հրամկազմի կատարելագործման (1925) և բարձրագույն հրամկազմի դասընթացները Լենինգրադ (1931),  Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան (1934) և ԳՇ (1938) ռազմական  ակադեմիաները: Առաջին աշխարհամարտի (1914-1918) ժամանակ ծառայել է Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական Էքսպեդիցիոն 2-րդ սահմանապահ գնդում, մարտնչել Արևմտյան Հայաստանի ազատագրության համար: 1918-ին մասնակցել է Քերմանշահի, Աարիղամիշի և Կարսի շրջաններում թուրքական զորքերի դեմ մղված կռիվներին, մայիսի 22-26-ին՝ Սարդարապատի ճակատամարտին (Հայկական 1-ին հատուկ հեծելազորային գնդի դասակի հրամանատար): Հայաստանի խորհրդայնացումից հետո Բաղրամյանը եղել է Հայկական հրաձգային դիվիզիայի գնդացրային էսկադրոնի, ապա՝ հեծելագնդի (1923-31) հրամանատար, 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ: Հայրենական պատերազմի (1941-45) նախօրյակին՝ Կիևի հատուկ ռազմական օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետ, շտաբի պետի տեղակալ, ապա՝ հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի պետի տեղակալ: Պլանավորել և կազմակերպել է ռազմաճակատի զորքերի նահանջը և Կիևի պաշտպանությունը: Բաղրամյանի նախաձեռնությամբ է մշակվել Հարավային ուղղությամբ զորքերի հակահարձակումը և Ռոստովի ազատագրումը (1941-ի նոյեմբեր): ԴեկտեմբերինՄարշալ Բաղրամյան պլանավորել և իրագործել է Ելեցի ռազմագործողությունը: 1942-ի սկզբին՝ հարավ-արևմտյան ուղղության օպերատիվ խմբի շտաբի պետ: 1942-ի հուլիսից՝ ռազմական գործողությունների անմիջական հրամանատար: 16-րդ բանակը Բաղրամյանի հրամանատարությամբ պաշտպանել է Մոսկվայի հեռավոր մատույցները՝ Արևմտյան ռազմաճակատի հարավային թևում, աչքի ընկել Կուրսկի ճակատամարտում, մի շարք հարձակողական ռազմագործողություններում, բազմաթիվ քաղաքների ազատագրման ժամանակ (1943-ի հուլիս-օգոստոս): 1943-ի նոյեմբերի 19-ից, որպես 1-ին մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, մասնակցել է Բելոռուսի ռազմագործողությանը, Գորոդոկի, Վիտեբսկի, Պոլոցկի ազատագրմանը, Մերձբալթիկայում 1944-ին մղված մարտերին, սեպտեմբերին մոտեցել Ռիգային: Մեմելի (Կլայպեդա) մոտ դուրս գալով Բալթիկ ծովի ափ՝ ռազմաճակատի զորքերը Բաղրամյանի գլխավորությամբ Արևելյան Պրուսիայից կտրել և ջախջախել են ֆաշիստական զորքերի կուռլանդական խմբավորումը (38 դիվիզիա): Պատերազմի եզրափակիչ փուլում (1945-ի ապրիլից), որպես 3-րդ բելոռուսական ռազմաճակատի հրամանատար, իրականացրել է Քյոնիգսբերգ քաղաք-ամրոցի գրավումը, Արևելյան Պրուսիայում թշնամու ուժերի վերջնական ջախջախումը:

Վ. Համբարձումյան, Հ. ԲաղրամյանՀետպատերազմյան շրջանում Բաղրամյանը եղել է Մերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատար (1945-54), ԽԱՀՄ ՊՆ գլխավոր ռազմական տեսուչ, պաշտպանության փոխնախարար (1954-ից), Ռազմական ակադեմիայի պետ (1956-58), ԽԱՀՄ ԶՈՒ թիկունքի պետ (1959-ից), ԽԱՀՄ ՊՆ գլխավոր ռազմական տեսուչ և տեսուչների խմբի ղեկավար (1968-ից): ԽԱՀՄ (1946-82), ՀԽԱՀ (1955-82) և Լատվիական  ԽԱՀ ԳԽ-ների պատգամավոր: Գրել է ռագմագիտական և հուշագրական բնույթի աշխատություններ ու հոդվածներ, (թարգմանվել են գերմաներեն, լեհերեն, ռումինարեն, հունգարերեն), խմբագրել ռագմագիտական բնույթի ուսումնասիրություններ ու դասագրքեր: Բաղրամյանիի անունով են կոչվել փողոցներ Բելառուսի Գորոդոկ և Պոլոցկ քաղաքներում, Երևանում՝ մետրոպոլիտենի կայարան, պողոտա, որտեղ կանգնեցված է Բաղրամյանի ձիարձանը: Ծննդավայրում տեղադրված էր բրոնզե կիսանդրին:

 

Տե´ս նաև`

1, Абрамян Г., ПОЛКОВОДЕЦ БАГРАМЯН, Ереван, 1997:

2.Арутунян К., Степанян Л., МАРШАЛ ПОБЕДЫ-И. Х. БАГРАМЯН

Երկեր. 1.Այսպես է սկսվել պատերազմը, Ե., 1975:

            2.Այսպես մենք հասանք հաղթանակի, Ե., 1979:

            3.Մեծ ժողովրդի զավակները, Ե., 1987: Мои воспоминания, Е„ 1979.

 

Գրականություն`

 1.Մերժանով Մ., Ձինվոր, գեներալ, մարշալ, Ե., 1975:

2.Մնացականյան Ա., Մարշալ Բաղրամյան (կյանքի և գործունեության ուրվագիծ), Ե., 1978:

3.Ղարիբջանյան Գ., Հայ մեծ զորավարը. Մարշալ Հ. Բաղրամյանի կյանքն ու գործունեությունը, Ե., 1997:

4.Հարությունյան Կ., Մարշալ Բաղրամյան, Ե., 1997:

5.Гаспарян А., И.Х. Баграмян, Е., 1987; 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am