Հիսուներեքերորդ հրաձգային գումարտակ: Ինքնապաշտպանական ուժերի առանձին, ապա՝ Շուշիի պաշտպանական շրջանի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1992-ի սեպտեմբերին՝ ԻՊՈՒ-ի 8-րդ վաշտի հիմքի վրա։ Ունեցել է 3 վաշտ (հրամանատարներ՝ Վ. Ավագյան, Դ. Ժամհարյան, Մ. Թովմասյան)։ Գումարտակը համալրվել է նաև ՀՀ կամավորներով։
1992-1994-ին մասնակցել է Լաչինի («Մարդասիրական միջանցք», Ֆինգա, Քեյուզլու), Մարտակերտի (Չլդրան, Ղազանչի, «Պուշկենյալ» բարձունք), Աղդամի (Ալիաղալու, Խաչենստրոյ, Մոլանար, Ալիմադաթլի, Ղալայչիլար, Բոյահմեդլի, Սոֆուլլու), Կուբաթլուի (Բաշառաթ), Ֆիզուլիի (Հորադիզ, Կարախանբեյլի, Սեյիդահմեդլի) շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատար են եղել Մ. Գասպարյանը, Վ. Ավագյանը։
Գումարտակից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Վ. Ավագյանը, Վ. Գևորգյանը, Գ. Առուստամյանը, Մ. Թառանյանը, հետմահու՝ Դ. Ժամհարյանը, Ա. Դանիելյանը, Մ. Սարգսյանը։ Զոհվել է 60 ազատամարտիկ։
Մ. Հարությունյան
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am