Հին Շեն: Գյուղ ԼՂՀ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանում՝ շրջկենտրոնից 37 կմ հա-րավ-արևելք։ Հայտնի էր շրջակայքի միջնադարյան բերդերով և եկեղեցիներով։ Հին Շենից 3 կմ հարավ-արևելք գտնվում է Թումասեռ բերդը, որտեղից պատերազմի ժամանակ ազատամարտիկները հսկողության տակ են պահել ենթաշրջանի հարավային մասը՝ մինչև Արաքս գետը։ 1991-ին գյուղը բռնագաղթել է և մասամբ ավերվել հրետակոծություններից։ 1992-ին ազատագրվել և վերաբնակեցվում է։ Մինչև բռնագաղթը ունեցել է դպրոց, գրադարան, բուժկետ։ Բնակիչները զբաղվել են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։
Ա. Բարսեղյան
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 4095
ՓաստաթղթերՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 թթ.(ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու
Դիտումներ - 2468
ՀոդվածներԱրցախյան շարժման և ԼՂՀ պատմության կեղծարարությունն ու նենգափոխումը ադրբեջանական դասագրքերում
Դիտումներ - 811
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am