Հեթում Ա (1213-1270), Կիլիկիւսյի հայոց թագավոր 1226-1269 թվականերին։ Հեթումյանների արքայատան հիմնադիրը։ 1225-ին՝ Ֆիլիպ թագավորին գահընկեց անելուց հետո, Կոստանդին պայլն իր 13-ամյա որդի Հեթումին պսակել է Զաբել թագուհու հետ և հռչակել թագավոր (մինչև Հեթում Ա-ի չափահաս դառնալը երկիրը կառավարել է Կոստանդին թագավորահայրը)։ Հեթում Ա-ի օրոք հաղթահարվել են ներքին երկպառակությունները, ավելի է կենտրոնացվել միապետական իշխանությունը։ 1243-ին թագավորը խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլ Բաչու Նոյին զորավարի հետ, իսկ 1254-ին Մոնղոլիայի մայրաքաղաք Կարակորումում նոր դաշնագիր կնքել Մանգու խանի հետ։ 1256-1259-ին մոնղոլների զինակցությամբ զսպել է հարևան մահմեդական պետություններին, ազատագրել մի շարք բերդեր ու քաղաքներ, Կիլիկյան Հայաստանին միացրել Կապադովկիայի հվ. շրջանները, առժամանակ՝ հս. Ասորիքի զգալի մասը (Հալեպ կենտրոնով)։ Եգիպտոսի սուլթանությունը 1266-ին 30 հզ-անոց բանակով ասպատակել է Կիլիկիան։ 1268-ի հուլիսին Հեթում Ա որոշ զիջումներով հաշտություն է կնքել սուլթանության հետ, գերությունից ազատված որդուն՝ Լևոնին, հանձնել գահը (1269), մտել վանք, որտեղ և մահացել է։ Հեթում Ա-ի անունով և պատկերով հատվել են ոսկե, արծաթե և պղնձե դրամներ։
Գրականություն՝
Հեթում Պատմիչ, (Պատմութիւն) թաթա րաց, Վենետիկ, 1951։
"Ով ով է. Հայեր", կենս. հանրագիտ., հատոր Ա., Երևան, 2005:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am