Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայերը Կիլիկյայում մինչև hայկական իշխանապետության կազմավորումը

 Հայերը Կիլիկիայում մինչև հակական իշխանապետութան կազմավորումը: Հնագույն ժամանակներից Կիլիկիայի հիմնական բնակիչներն էին փյունիկեցիներր, ասորիները, հրեաները, հույները, հայերը: Հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելինոսը վկայում է, որ Ալեքսանդրետի ծովածոցը հնում կոչվում էր Հայոց ծոց: Ք.ա. 83-66 թթ. Կիլիկիան մտել է Տիգրան II Մեծի տերության մեջ: Հովհաննես Ոսկեբերանը գրում է, որ 405 թ. Լեռնային Կիլիկիայում հանդիպել է հոծ խմբերով ապրող հայ բնակիչների, որոնք ունեին իրենց եկեղեցին, հոգևոր առաջնորդը և ազգային իշխանները: VII դարի կեսին արաբական նվաճողներր հանդիպել են հատկապես Կիլիկիայի քաղաքներում ապրող հայերի համառ դիմադրությանը : VIII-IX դարերում արաբա-բյուզանդական պատերազմների ժամանակաշրջանում բազմահազար հայեր, ենթարկվելով կռվող կողմերի հալածանքներին ու բռնագաղթեցումներին, հաստատվեցին նաև Կիլիկիայում: X դարում Կիլիկիայի հայ բնակչությունն այնքան էր ստվարացել, որ հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973-992) այնտեղ հիմնեց հայկական նոր եպիսկոպոսություններ:Հովհաննես Ոսկեբերան

 Հայերին վերաբնակեցնելով Կիլիկիայում և Բյուզանդիայի փոքրասիական սահմանային մյուս նահանգներում' կայսրությունը հետամտում էր քրիստոնյա հուսալի պատվար ստեղծել մահմեդական Արևելքի դեմ: Այդ նահանգներում հայերն ստեղծում էին զարգացած տնտեսություն, իսկ կայսերական բանակին մատակարարում մարտունակ ռազմիկներ և երևելի զորավարներ: Հայերի վերաբնակեցման քաղաքականությունը շարունակվեց մինչև սելջուկյան թուրքերի զավթումների ժամանակաշրջանր: Վասիլ II կայսրը Վասււլուրականից գաղթեցրեց 14-15 հազար հայ րնտանիք, որոնց մի մասը հաստատվեց Կիլիկիայում; Բյուզանդիայի միջամտությամբ, հայ Բազրատունիների, մյուս տեղական թագավորությունների ու իշխանությունների կործանումից հետո, սելջուկյան թուրքերի կոտորածներից ու բռնություններից խուսափող բազմաթիվ ազնվատոհմիկներ՝ իրենց զինվորական ուժերի, վասալների ու հարկատու բնակչության հետ, տեղափոխվեցին Կիլիկիա և մերձակա փոքրասիական երկրամասեր:
 Այդ շրջաններում տիրելով րնդարձակ հողակալվածների, քաղաքների և բերդերի՝ հայերն աստիճանաբար իրենց ձեռքում կենտրոնացրին նաև ռազմական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքը: Այսպես, 1042-1080 թթ. դաշտային Կիլիկիայի կառավարիչն էր հայ իչխան Աբլղարիբ Արծրունին: 1073 թվականից Լամբրոն բերդաքաղաքր և շրջակա զավառներր տիրեց Աբլղարիբ Արծրունու փեսան՝ գանձակեցի իշխան Օշինը: Պապեռոն բերդաքաղաքի և շրջակա գավառների տերերն էին Նաթանայելյան իշխանները: Քարուտ Կիլիկիայում իշխում էր Խաչատուրը: Կիլիկիայի արևելյան շրջանները մտնում էին Փիլարտոս Վահրամյանի իշխանապետության մեջ: Հայկական այդ իշխանություններից շատերր խարդախությամբ կործանվեցին IX դարի վերջին և XII դարի սկղբին խաչակրաց առաջին արշավանքների հետևանքով:
 
 
Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 112-113

 

Տե´ս նաև`

Ա. Սիմոնյան, Հայոց պատմություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2012 թ.

Ա. Հովհաննիսյան, Կիլիկյայի հյկական թագավորության և Եգիպտոսի սուլթանության հարաբերությունները, ԵՊՀ հրատ., Երևան, 2008 թ.

 

 
 
 
Կատվալյան Մ.
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am