Հայաստանի Ազգային Հերոս: ՀՀ պետական բարձրագույն կոչում։ Սահմանվել է 1994-ի ապրիլի 22-ին ընդունված ՀՀ օրենքով։ Շնորհվում է ՀՀ քաղաքացիներին՝ երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման բնագավառում և ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում ՀՀ-ին մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայության համար։ Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչում շնորհելու միջնորդությունը հարուցվում է ՀՀ Աժ նախագահության և ՀՀ Կառավարության կողմից։ Հերոսի բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է «Հայրենիք» շքանշան և ՀՀ նախագահի պատվոգիր։
Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին (29.07.1994), ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր նախագահ, ակադեմիկոս Վ. Համբարձումյանին (11.10.1994), Հայ բարեգործական ընդհանուր միության ցկյանս նախագահ Ա. Մանուկյանին (14.10.1994)։
ՀՀ նախագահի 1996-ի սեպտեմբերի 20-ի հրամանագրով հետմահու Հայաստանի ազգային հերոսի կոչում է շնորհվել յոթ ազատամարտիկի՝ Մ. Գորգիսյան, Վ. Այվազյան, Գ. Միքայելյան, Մ. Մելքոնյան, Ջ. Աբրահամյան, Թ. Կրպեյան, Յու. Պողոսյան։
ՀՀ նախագահի 1999-ի դեկտեմբերի 27-ի հրամանագրով հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել Աժ նիստերի դահլիճում ահաբեկչության զոհ դարձած ՀՀ Աժ նախագահ Կ. Դեմիրճյանին և վարչապետ Վ. Սարգսյանին։
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Հայաստանի Հանրապետության գործող օրենսգրքի ժամանակագրական ժողովածու (1990-1995 թթ.), Ե, 1995։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am