Հայ—Հռոմեական պատերազմը:Տիգրան II Մեծի խաղաղ շինարարական գործունեությունը խաթարվեց Հռոմեական Հանրապետության և Պոնտոսի թագավորության միջև բռնկված երրորդ պատերազմի տարիներին (73-71): Հռոմր Տիդրան 11-ին հայտարարելով իր ամենավտանգավոր և զորեղ թշնամին Արևելքում՝ հայկական տերության ներսում զանազան խոստումների և կաշառքների միջոցով հրահրեց մի շարք հուժկու խռովություններ և զինված ելույթներ: Տիգրան II-ի դեմ ապս- տամբեցին նրա գահատենչ որդի Զարեհը, Հռոմի հետ գաղտնի գործակցող Սելևկյան արքա Անտիոքոս XIII-ր և նրա մայրր՝ Սելենե֊-Կլեոպատրա թագուհին , ինչպես նաև Նաբատեայի թագավորությունր: Ք,ա. 73-69 թթ. Տիգրան II-ր կաշկանդվեց այդ խռովություններից և անհնազանդություններից և չկարողացավ ոաղմական օգնություն ցույց տալ իր դաշնակից Միհրդատ Vl-ին; Հոոմեական զորքերի հրամանատար Լուկիոս Լուկուլլոսը Ք. ա.. 71 թ. Պոնտոսում, Կարիրա քաղաքի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում ծանր պարտության մատնեց Միհրդատ Vl-ին, որն իր րնտանիքի և բազմաթիվ մեծատոհմիկների հետ ապաստանեց Մեծ Հայքում: Միհրդատ Vl-ին հաղթողի և Պոնաոսի թազավորությունր նվաճողի փառքով իւանդավաոված Լուկուլոսը, առանց հոոմեական սենատի համաձայնության, ծրագրում է արշավել նաև Տիդրան II-ի վրա և խորտակել նրա հելլենիստական լայնածավալ տերությունր: նախապատրաստվելով պատերազմի՝ Լուկուլլոսր Ք.ա. 71 թ. վերջին Տիգրան II-ի մոտ ուղարկեց մի պատվիրակություն՝ իր աներորդի Ապպիոս Կլավդիոսի գլխավորությամբ, որը պատերազմի սպաոնալիքով պահանջեց Հռոմին հանձնել Մեծ Հայքում պատսպարված Միհրդատ VI Եվպատորին: Իր աներոջր և հյուրին հանձնելր համարելով Հայոց արքայի պատվին անհարիր՝ Տիզրան II-ր մերժեց Լուկուլլոսի պահանջր և հայտարարեց, որ եթե հոոմեակին պատերազմ սանձազերծեն, ապա կարժանանան հակահարվածի: Մինչև Տիզրան II-ին հանդիպելր, որն այդ ժամանակ զբաղված էր Պտղոմայիս քաղաքի պաշարմամբ և Սելենե-Կլեոպատրայի զինված դիմադրության ճնշմամբ, Ապպիոս Կլավդիոսի պատվիրակությունր անարգել շրջագայեց հայոց տերությունում, զանազան խոստումներով ու կաշառքներով Հոոմի կողմը ներգրավեց նվաճված մի շարք քաղաքների կաոավարիչների և ուրիշ իշխանավորների, այդ թվում՝ Կորդուքի արքա Զարրիևնոսին, հավաքեց լրտեսական տեղեկություննհր:
Երկամյա նախապատրաստություններից հետո Լուկոլլլոսր ՝Ք.ա. 69 թ, զարնանր աոանց պատերազմ հայտարարելու Փոքր Հայքի Մելիտինե քաղաքից շարժվելով՝ հատեց Եփրատ գետր և ներխուժեց Ծոփք: Հովսեպոս Փլավիոս պատմիչի վկայությամբ Հոոմեական զորքերի հարձակման զույժր Տիգրան II-ր ստացավ Պաղոմայիսում: Նա Ծոփքի կուսկալ Մերուժանին հանձնարարեց իր ձեոքի տակ եղած հետևակով և 3 հազար հեծեւազորով խոչրնդոտել Լուկուլլոսի աոաջխազացումր, մինչև իր վերադարձր Պաղեսստինից: Տեղի ունեցած ճակատամարտում հայկական փոքրաթիվ ուժերր պարտվեցին, մարտադաշտում զոհվեց Մերուժանը: Հռոմեական զորաբանակը Ծոփքից ներխուժեց Ազձնիք և պաշարեց Տիգրանակերտ մայրաքաղաքր, որի պաշտպանությունր հայկական սակավաթիվ ուժերով և հույն վարձկաններով գլխավորում էր զորավար Մանկայոսը: Ժամանելով Աղձնիք՝ Տիգրան II-ն իր թիկնապահ հեծալագնդով ճեղքեց թշնամու պաշարման օղակր, Տիգրանակերտից դուրս բերեց արքունի գանձերր և ընտանիքը: Տիզրանակերտի հերոսական պաշտպանությունր ՝Ք.ա, 69 թ. գարնանից շարունակվեց մինչև ուշ աշուն: ՛Քաղաքի պաշտպաններր կպրաձևթով այրեցին հռոմեացիների պաշարողական մեքենաներր, ետ մղեցին նրանց բոլոր գրոհներր:
Հապճեպ զորահավաքից հետո հոկտեմբերի սկզբին Տիգրան II-ը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին; Հայկական զորաբանակի թվաքանակի մասին խիստ կողմնակալ և չափազանցված են հռոմեացի պատմագիրներ Պլուտարքոսի և Ապպիանոսի հաղորդած տվյալները (համապատասխանաբար՝ 270 հազ. և 300 հազ. մարտիկ): Նույն հեղինակներր, ընդհակաոակը, Լուկուլլոսի բանակի մարտիկների թվաքանակբ 40 հազարի փոխարեն ներկայացնում են 14 հազար:
Ճակատամարտը հակառակորդների միջև տեղի ունեցավ Ք.ա. 69 թ. հոկտեմբերի 6-ին: Հայկական զորարանակր դիրքավորվեց մոտակա նեղլիկ բարձունքի վրա, որը խիստ անհարմար էր զորաշարժի և ուժերի լիակատար ծավալման համար: Զորաբանակի կենտրոնի հրամանատարությունր ստանձնեց Տիգրան II-ը, աջ զորաթևի հրամանատարությունը հանձնարարեց իր փեսային՝ Ատրպատականի թագավոր Միհրդատին, իսկ ձախ զորաթևինր` Ադիաբենեի թագավորին, որի անունր չի հիշատակվում: Լուկուլլոսը հարձակման անցավ հեծյալ զորքով՝ իր գլխավոր ուժերր քողարկելով հայկական բանակի թիկունքում գտնվող բլրի ստորոտում: Երբ ետ մղվեց հակաոակորղի գրոհը, և Տիգրան II-ի զորքն սկսեց հետապնղել թշնամուն, հոոմեական բանակի քողարկված ուժերր հայտնվեցին թիկունքից և հարվածեցին հայկական զորաբանակին: Խուճապի մատնված հայկական զորքերր թողեցին մարտադաշտր և նահանջեցին երկրի խորքերր: Ըստ էության տեղի ունեցավ հակառակորդների կարճատև ընդհարում և ոչ թե տևական արյունալի ճակատամարտ: Հետևաբար, իրականությունից շատ հեռու է Պլուտարքոսի այն տեղեկությունը, թե հայերը տվել են 100 հազար զոհ, իսկ հռոմեացիներր՝ 5 սպանված և 100 վիրավոր:
Հայկական զորքերի նահանջից հետո Տիզրանակերտի օտարերկրյա բնակիչները և հույն վարձկանները գաղտնի բանակցություններ վարեցին Լոլկոլլլոսի հետ և քաղաքր դավադրաբար հանձնեցին նրան: Հռոմեացիները կողոպտեցին Տիգրանակերտի հարստությունները, մասնակիորեն ավերեցին, իսկ օտարերկրյա բնակիչներին արձակեցին իրենց երկրները:
Ք.ա. 69-68 թթ. Լուկուլլսի բանակր ձմեռեց Կորդուքում, որի դավաճան թագավոր Զարբիենոսր մինչ այդ մահապատժի էր ենթարկվել Տիգրան II-ի հրամանով: Այղ րնթացքում Տիգրան II-ը և Միհրդատ VI-ը, համախմբելով հայկական զորաբանակը (շուրջ 270 հազար մարտիկ), մշակեցին իրենց ռազմական գործողությունների ծրագիրը և նախապատրաստվեցին պատերազմի: Տիգրան II-ո փորձեց հակահռոմեական դաշինքի մեջ ներգրավել նաև Պարթևաց արքա Հրահատ III Արշակունուն, բայց վերջինս գերադասեց չեզոքությունբ:
Ք.ա. 68 թ. գարնանը Լուկուլլոսի զորաբանակը հատեց Հայկական Տավրոսի լեռնաշղթան և ներխուժեց Արածանու դաշտը ՝ ծրագիր ունենալով արագընթաց մտնել Այրարատ «աշխարհը», գրավել Արտաշատ մայրաքաղաքր և հասնել վերջնական հաղթանակի: Հայկական ռազմական ուժերը բաժանվեցին երկու հիմնական մասի. հեծելազորր գլխավորեց Տիգրան II-ը, իսկ հետևակազորը՝ Միհրդատ VI-ը: Արածանու դաշտում թշնամուն գամելով աքցանի մեջ և խուսափելով բաց ճակատամարտից՝ հայկական զորագնդերը հաճախակի գրոհներով խոշոր կորուստներ էին պատճառում նրան: Խափանվեց հռոմեական զորքերի պարենավորումը և դեպի Արտաշատ նրանց առաջխաղացման մտադրությունը: Հռոմեացիները երեք ամիս շարունակ դեգերելուց հետո, երբ փորձեցին գետանցել Արածանին, ենթարկվեցին հայկական հեծելազորի վճռական հարվածին և ջախջախիչ պարտություն կրելով՛ վերջին մնացորդներով նահանջեցին Հայոց Միջագետք, գրավեցին Մծբին քաղաքը և ձմեռեցին այնտեղ:
Լուկոլլլոսի հիմնական ուժերի պարտությունից հետո Միհրդատ VI-ը 10 հազարանոց հայկական հեծելազորի օզնությամբ ջախջախեց հռոմեական զորքերին, ազատագրեց Փոքր Հայքը և Պոնտոսը, վերականգնեց իր թագավորաթյունր: Իսկ Տիգրան II-ը գրավեց Կապադովկիան, կոտորեց հռոմեացիներին և փախուստի մատնեց դրածո Արիոբարզանես թագավորին: Պարտված և վարկաբեկված Լուկուլլոսին Ք.ա, 67 թ. փոխարինեց Գնեոս Պոմպեոսը:
Տիրգան II-ր Ք.ա. 67 թ. տեղեկանալով, որ իր որդին ՝ Ծոփքի փոխարքա (69-66) Տիգրան Կրտսերր Արտաշատում փորձել է գրավել Մեծ Հայքի գահր, վերադարձավ Կապադովկիայից և պարտության մատնեց նրան, որն անցավ Պարթևստան և փեսա դարձավ Հրահատ III-ին: Ք.ա. 66 թ. պարթևական ուժերով Տիգրան Կրասերը կրկին փորձեց բռնագրավել Մեծ Հայքի գահը, բայց Արաաշատի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարտվեց և իր դավադիր մոր՝ Կլեոպատրայի հետ փախավ Պոնտոս:
Տեղեկանալով, որ իր պապը՝ Միհրդատ VI-ր, պարտվել է Հռոմեական զորքերից և լքել Պոնտոսը, Տիգրան Կրտսերն իր ծառայությունն առաջարկեց Պոմպեոս զորավարին; Վերջինս ունենալով շուրջ 70-80 հազ. զորաբանակ՝ նախապատրաստվեց ներխուժել Մեծ Հայք և գրավել Արտաշատր: Հաշվի առնելով, որ Մեծ Հայքը զրկվել է նախկին մի շարք դաշնակից երկրների աջակցությունից և հայտնվել է երկու թշնամական տերությունների՛ Հռոմի և Պարթևստանի միջև, իսկ տերության ներսում սկսվել են երկպառակություններ, Տիգրան II-ը գերադասեց խաղաղ բանակցություններ վարել Պոմպեոսի հետ, նրան հրավիրեց Արտաշատ և կնքեց հաշտության պայմանագիր: Պոմ- պեոսը Տիգրան II-ի առաջարկն ընդունեց հաճութամբ, որովհետև մտադրվել էր խնայել իր ռազմական ուժերը և Մեծ Հայքի օգնությամբ խոնարհեցնել Հռոմի զորեղ հակառակորդ Պարթևստանին:
66 թ. աշնանը Արտաշատում Պոմպեոսի և Տիգրան II-ի միջև կնքված հաշտության պայմանագրի համաձայն Սելևկյաններից գրավված երկրամասերն անցան Հռոմին, իսկ Պարթևստանից զրավվածներր մնացին Մեծ Հայքի կազմում: Տիգրան Կրտսերր, որր ճանաչվեց Ծոփքի և Կորդուքի փոխարքա, հոր մահից հետո ժառանգելու էր Մեծ Հայքի գահր: Պայմանագրի մի հողվածով Մեծ Հայքը հռչակվեց «Հռոմեական ժողովրդի դաշնակիցն ու բարեկամր»: Մի այլ հողվածով Հռոմին տրվող ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Տիզրան Կրտսերի տիրույթների հաշվին: Վերջինս րնդվզեց Արտաշատի պայմանագրի դեմ, գաղտնի բանակցություններ վարեց աներոջ՝ Հրահատ III-ի հետ և մտադրվեց նրա օգնությամբ տիրանալ Մեծ Հայքի գահին: Բայց Պոմպեոսը կալանավորեց նրան և աքսորեց Հոոմ, իսկ 58 թ. մահապատժի ենթարկվեց փախուստի փորձ կատարելու մեղադրանքով:
Ք.ա. 64 թ. Տիզրան II-ը բարեկամության դաշինք կնքեց Հրահատ III-ի հետ, որով փաստորեն վերականգնվեց քաղաքական հավասարակշռությունր Մերձավոր Արևելքում: Դիոն Կասիոսի վկայությամբ թեև պարթևներր հողային վեճեր ունեին Մեծ Հայքի հետ, բայց նրանք չսրեցին այդ վեճերր և շահեցին հայերի դաշնակցությունր Հռոմի դեմ ապագա պայքարում:
Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:/Երևան 2012 թ., էջ 51-56
Կատվալյան Մ.